Զելենսկին առաջարկել է լյուստրացիայի ենթարկել Պորոշենկոյի ժամանակվա բոլոր ղեկավարներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է անգործության մեջ ու առաջարկել լյուստրացիան տարածել նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահությունից սկսած բոլոր չինովնիկների նկատմամբ ինչպես մինչև 2014 թ.-ը, այնպես էլ հետո՝ մինչև 2019թ․-ի մարտի 19-ը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին վստահություն է հայտնել, որ այդ անձանց գործունեությունն ապագայում կստանա նաև «արդար իրավական գնահատական»: Այս մասին գրում է Tass-ը։
Լյուստրացիայի մասին օրենքը, Զելենսկու խոսքերով, ներկայացնում է «պաշտոնյաների գործունեության նկատմամբ միայն հանրային գնահատական», որից հետո արդեն կլինի իրավական գնահատականը։
«Ես ամեն օր տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ շփվում եմ, և հասկանում եմ, սա անհույս ախտորոշում է։ Կարծում եմ, որ ամենալավ բանը, որ կարելի է անել հիմա, մշտապես զրկել նրանց բոլոր հնարավորություններից՝ մասնակցելու պետության կառավարությանը», - հավելել է Զելենսկին:
«Ինչի՞ համար են պետք պատգամավորները, ովքեր թողնում են անձեռնմխելիությունը, օրինականացնում են անօրինական հարստացումը, չեն գնում աշխատանքի: Ինչի՞ համար են նախարարները, որոնք ասում են, որ ուկրաինացիները շատ են ուտում, ովքեր ճանապարհներ են կառուցում միայն Ֆեյսբուքում ու երեխաներ են ունենում Ամերիկայում։ Ես ամեն օր գլուխ եմ կոտրում՝ ինչ անել նրանց հետ, գուցե՞ նրանց փոխանակենք մեր բանտարկյալների հետ, կամ հագցնել իրենց գնած բրոնե ժիլետներն ու ուղարկել առաջնագիծ», - ասել է Զելենսկին։
Նշվում է, որ Լյուստրացիայի օրենքն ուժի մեջ է մտել 2014 թ. հոկտեմբերի 16-ին, որով բոլոր քաղաքացիական ծառայողները ենթարկվում են լյուստրացիայի, որոնք պաշտոններ են զբաղեցրել 2010 թ. փետրվարի 25-ից մինչև 2014 թ. փետրվարի 22-ը, այսինքն նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ