ՍԱՊԾ. Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր և Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում որևէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում անկած անասունների թիվն ավելացել է
- Գեորգի Ավետիսյան. Հայտնի է Մարտունիում անասունների անկման նախնական պատճառը