Սինգապուրը՝ աշխարհի լավագույն նավահանգստային մեգապոլիս
Սինգապուրը վեցերորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն ծովային նավահանգստային մեգապոլիսը։ Այս մասին գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը։
Ընդհանուր առմամբ, վարկանիշը ներառում է աշխարհի 42 նավահանգստային մեգապոլիս:
«Սինգապուրը վստահորեն ցուցադրում է նավագնացության կառավարման հնարավորությունները, ինչպես նաև պահպանում է բրոքերային ծառայությունների մատուցման բարձր մակարդակը»,- նշված է վարկանիշային աղյուսակում։
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Հոնկոնգը։ Ֆինանսական ծառայությունների շնորհիվ երրորդ տեղում հայտնվել է Լոնդոնը։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Շանհայը և Դուբայը: