«Տիտանիկից» անսովոր ձեռնափայտը վաճառվում է
Լուսավորող անսովոր ձեռնափայտը, որն օգնել է տիրոջը փրկվել «Տիտանիկի» խորտակման ժամանակ, հուլիսի 19-20-ը ներկայացվելու է Նյուպորտում կայանալիք աճուրդում։
news.mail.ru-ի հաղորդմամբ, այն պատկանում է Նյու Յորքի բնակիչ Էլլ Ուայտին։ Նա գնել էր այն Փարիզում, երբ վնասել էր ոտքը։ Կինն այն իր հետ վերցրել է նաև ճանապարհորդության ժամանակ, երբ Եվրոպայից վերադառնում էր ԱՄՆ։ Նավի խորտակման ժամանակ Ուայիտը և նրա աղախինը հայտնվում են փրկարարական նավակներից մեկի վրա։ Կինը ձեռնափայտով ազդանշաններ է տվել, ինչի շորհիվ նրանց նկատել են։
Ուայտը մահացել է 85 տարեկանում 1942 թվականին։ Ձեռնափայտը նա կտակել է իր ազգակցուհուն, իսկ նա տվել է իր երեխաներին։ Նախնական գնահատմամբ, արտեֆակտը կարող է Guernsey աճուրդային տանը բերել 300-500 հազար դոլար, բայց կարող է նաև անակնկալ լինել։ Օրինակ, 2013 թվականին ջութակը, որով նվագել է երաժիշտներից մեկը «Տիտանիկի» վրա, վաճառվել է 1,7 միլիոն դոլարով։
Էլլ Ուայտի ընտանիքի անդամները հայտարարել են, որ ձեռնափայտն իրենց տնից մի քանի տարի առաջ խորհրդավոր անհետացել է։ Պարզվում է՝ արտեֆակտն աճուրդային տանն է հանձնել Ուայտի ազգակցուհու թոռներից մեկը։ Մյուս հարազատները պնդում են, որ վաճառքից ստացված գումարը նա պետք է բաժանի հավասար բոլորի մեջ։