Իրավունք 13:32 12/07/2019 Հայաստան

«Իրավական ուղի»-ի կոչը. Զերծ մնալ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ակնհայտ հետքայլից

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նոր կարգի վերաբերյալ։

«Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին և չափանիշներին։ Այսպես`

1․ Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և անգամ չի հրապարակվել www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչը բացահայտորեն հակադիր է հաշվետվողականության, թափանցիկության և մասնակցայնության սկզբունքներին։ Օրենքի նախագծի շուտափույթ և առանց հանրային լայն քննարկման ընդունումը ըստ ամենայնի պայմանավորված է նախագծի որակով․ հանրային քննարկում կազմակերպելու դեպքում այն ոչ միայն չէր դիմանա մասնագիտական քննադատությանը, այլև ի հայտ կգար հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում իշխող քաղաքական ուժի ակնառու նահանջը։
2․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը վերացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը և դրա հիման վրա ամենաարժանավոր թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին։ Մինչդեռ, առաջարկվող կարգավորմամբ Հանձնաժողովի մեծամասնությունն, այդ թվում՝ նախագահը, առանց մրցութային ընթացակարգի ուղիղ առաջադրվելու են իշխող քաղաքական ուժի կողմից (ի դեմս կառավարության և ազգային ժողովի կառավարող խմբակցության)՝ Հանձնաժողովի «անկախությունը» վերածելով պատրանքի:
3․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը էապես մեղմացրել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ իշխող քաղաքական ուժը ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատավորների վեթինգի լրջագույն գործառույթը վերապահել անփորձ և հետագիծ չունեցող անձանց։
4․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը Հանձնաժողովից վերցրել և ինքն իրեն է փոխանցել «անկախ» Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրավասությունը։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժն իր իսկ համար երաշխիքներ է սահմանել, որ Հանձնաժողովը կառավարելի լինի ոչ միայն կազմավորման փուլում, այլև գործունեության ողջ ընթացքում։
5․ Առաջարկվող փոփոխություններով ամբողջովին վերահսկելի, ոչ պրոֆեսիոնալ «անկախ» Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ քաղաքական բնույթի գործառույթներ։ Մասնավորապես՝
ա․ մասնակցություն պետական պաշտոններում (այդ թվում՝ դատավորի պաշտոնում) նշանակման գործընթացում:
բ․ մասնակցություն պետական պաշտոններից (այդ թվում՝ դատավորի պաշտոնից) հեռացնելու գործընթացում։

Ընդ որում, այդ մասնակցության ձևաչափը բացարձակ հայեցողական է և ոչ ստուգելի։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժը մի կողմից հնարավորություն է ստանում ամբողջովին վերահսկելի մարմնի միջոցով վերահսկելի դարձնել ողջ պետական համակարգը, այդ թվում՝ անկախ մարմինները, մյուս կողմից, իշխող քաղաքական ուժն իրեն հավատարիմ պաշտոնյաններին «ապահովագրում» է կոռուպցիոն բացահայտումներից։

Կոչ ենք անում բոլոր պատասխանատու մարմիններին և պաշտոնատար անձանց զերծ մնալ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերը ներկայացված ակնհայտ հետ քայլից»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
ՀԱՖՆ-ն համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայով
«Օթելլո» օպերայում հանդիպել են երկու հանճար՝ Շեքսպիրը և Վերդին, ինչի արդյունքն է երաժշտական թանկարժեք այս գանձը՝ գրված Շեքսպիրի համանուն երկի հիման վրա:
Աղբյուր` Panorama.am
20:21
Ինյեստան դարձել է Լա Լիգայի դեսպան
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Անդրես Ինյեստան նշանակվել է Լա Լիգայի դեպսան։ sport24.ru –ի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մի շարք համայնքներ վաղը կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 17 համայնքներում
Սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Panorama.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ հերթական ընտրություններ են...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հնդկաստանում 11 մարդ Է մահացել կայծակի հարվածներից
Հնդկաստանի հյուսիսի Բիհարի նահանգում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել կայծակի հարավածներից տեղատարափ անձրևների ժամանակ, որոնք շարունակվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կարիճների խայթոցից խուսափելու համար առավոտյան թափ տվեք կոշիկն ու հագուստը, որը հագնելու եք
Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում: Նման տվյալներ է տրամադրել առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
19:17
Վաղվանից երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
Հուլիսի 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
19:01
Տոկիո-2020-ի թալիսմաններն անուններ են ստացել
Հուլիսի 24-ին կմնա ուղիղ մեկ տարի մինչև Տոկիո-2020-ի մեկնարկը։ Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանների...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մարկ Քաթս. Իդլիբում մղձավանջը ավելի է վատանում
Սիրիայի Իդլիբ քաղաքում մղձավանջն ավելի ու ավելի է վատանում։  Նման հայտարարություն է  տարածել ՄԱԿ տարածաշրջանային հումանիտար ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:45
38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանությունից հայտնում են՝ որպես անհայտ կորած որոնվում է 38-ամյա Կարինե Չիմանյանը։ Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցող քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
18:32
«Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա». պարզաբանում
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել այն տեղեկությունների առնչությամբ՝ թե «ծառայությունում...
Աղբյուր` Panorama.am
18:18
Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում:...
Աղբյուր` Panorama.am
18:09
ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը
Սահմանադրական դատարանի՝ աշխատակարգային որոշմամբ   կասեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Քրիստինա Ագիլերան ընկել է բեմի վրա
Սանկտ Պետերբուրգ Սառցե պալատում ելույթի ժամանակ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան ընկել է աստիճաններով իջնելիս։ mk.ru –ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:02
Լևոն Երանոսյանի՝ ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Աննա Նաղդալյան. Թյուր են պատկերացումները, որ խաղաղության համար Հայաստանը պատրաստ կլինի միակողմանի զիջումների
«Հայաստանը երբևէ չի հրաժարվում որևէ գործընթացից, որն ուղղված է ռիսկերի նվազեցմանն ու դրանց կանխարգելմանը։ Մեզ համար կարևոր չէ այդ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման...
Աղբյուր` Panorama.am
17:46
Վաղը տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը
Վաղը՝ հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Նաիրա Զոհրաբյան. Տուժողի իրավահաջորդները պետք է ներգրավված լինեն ներման գործընթացում
Ներման խնդրագրի քննարկման ժամանակ տուժողի և նրանց իրավահաջորդի իրավունքները պետք է պաշտպանվեն։ Նման  փոփոխություն են առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մահացել է Ռոբերտ Մորգենթաուն՝ Հենրի Մորգենթաուի թոռը
Հուլիսի 21-ին, կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն (1919 – 2019 թթ.)՝ Առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հրահանգ են ստացել դատավորներին ճնշելու քննարկումներ անել. Պասկևիչյան
«Հայաստանում խոսքն ու մամուլը միշտ են ազատ եղել, բոլոր ժամանակներում։ Հայաստանում ազատ չի բովանդակությունը»,- այսօր «Ծառայու՞մ...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՀՀ ԶՈՒ ծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին
Օգոստոսի 3-ից 17-ը «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար
«Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել այդ ժամանակահատվածում»,- լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱԳՆ խոսնակ. Հայաստանը չի գնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով՝ բանակցում
Փոքր սրացումները չհաշված, մենք առաջնագծում հիմնականում ունենք ստաբիլ վիճակ։ Այս մասին հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Օրբելի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Խաբարովսկում հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում հրդեհ է բռնկվել վրանային ճամբարում։ Դրա հետևանքով զոհվել է 4 մարդ։ Գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին
Արարատյան Հայրապետական թեմից արձագանքում են Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու հետ կապված՝ Հայաստանում ասորական համայնքի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Գումարը վերցնելու պահին բռնվել է Շիրակի մարզպետարանի սոցապ բաժնի տեսուչը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
15:48
Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանից...
Աղբյուր` Panorama.am
15:35
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Նա պաշտոնը կստանձնի հուլիսի 24-ին։
Աղբյուր` Panorama.am
15:21
Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում
Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}