Իրավունք 12:02 12/07/2019 Հայաստան

Լոռիում բացահայտված կոռուպցիոն դեպքերի մեծ մասն արձանագրվել է կրթության ոլորտում. դատախազություն

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 35 քրեական գործ:

Հատկանշական է, որ դրանցից 18-ը կամ 51 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 15-ը կամ 48 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 2-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա: Այս տվյալները փաստում են, որ կոռուպցիայի դեմ պայքարում մարզի բնակչության նախաձեռնողականությունը, ինչպես նաև իրավապահ մարմինների հետևողականությունը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 8-ը՝  տեղական ինքնակառավարման, 4-ը՝ սոցիալական ապահովության, 3-ը՝ առողջապահության, 2-ական՝ քաղաքաշինության, պետական և հանրային գույքի տնօրինման, 1-ական՝ էներգետիկայի, բնապահպանության, ջրօգտագործման և այլ ոլորտներում։

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 77 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52-ի փոխարեն: Նշված 77 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 29 անձ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Տաշիր քաղաքի մշակույթի տուն», «Տաշիր քաղաքի թիվ 3 ՆՈւՀ»  ՀՈԱԿ-ների, «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեններ, Տաշիրի, Վանաձորի համայնքապետարանների բաժնի պետ և մանագետ, Ստեփանավան, Սարչապետ, Տաշիր, Վանաձոր, Ձորամուտ համայնքների հիմնական կամ ավագ դպրոցների,  Վանաձոր համայնքի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի տնօրեններ, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն և մասնագետ, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, Մեծ Այրում, Շամլուղ համայնքների ղեկավարներ, ԲԷՑ «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության անտառապետ և անտառապահ և այլն։

Առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել մեղադրական եզրակացությամբ գործերի ավարտման և դատարան ուղարկման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 11 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ։ Ընդ որում՝ նույն ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է նշված բնույթի 11 գործ՝ 35 անձի վերաբերյալ, ինչը եռակի անգամ ավելի է 2018թ նույն ժամանակահատվածի համեմատ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 957․4մլն ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 196 մլն դրամը։

Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 5 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 165մլն դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել էր 71.5 մլն դրամը, այսինքն այս տարվա համեմատ 2.7 անգամ քիչ:

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան գերատեսչություններին և իրավասու պաշտոնատար անձանց, մասնավորապես  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ Լոռու մարզպետին, «Հայանտառ» ՈԱԿ-ի տնօրենին, Վանաձոր և Տաշիր համայնքի ղեկավարին, «Հայփոստ» ՓԲԸ տնօրենին ներկայացվել է ընդհանուր առմամբ 13 միջնորդագիր:

Դրանց արդյունքում դադարեցվել են Լոռու մարզպետարանի Ստեփանավանի և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 5 մասնագետների պաշտոնավարությունը, լուծվել է «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Բացի այդ «նկատողություն» կամ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են կիրառվել «ՀՀ Լոռու մարզի Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խոժոռնու անտառպետության անտառապետի, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի, փոխտնօրենի, տեղամասային բժշկի և կանանաց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի 4 մասնագետների նկատմամբ:

Բացի վերոնշյալը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վանաձոր և Շնող համայնքներին պատկանող 2 հողամասերի ապօրինի օտարման կոռուպցիոն երկու դեպքով նախաքննությամբ հաստատվել է հանցագործությունների կատարման փաստը, սակայն ոչ արդարացնող հիմքերով կայացվել են մի դեպքում քրեական հետապնդում չիրականացնելու, մյուս դեպքում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթները կարճելու որոշումներ՝ մարզի դատախազը հանդես է եկել համայնքների իրավունքները վերականգնելու նախաձեռնություններով:

Մասնավորապես՝ մի դեպքով Վանաձոր համայնքի ղեկավարին միջնորդագիր է հասցեագրվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համապատասխան հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու նպատակով: Իսկ մյուս դեպքում մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ Շնող համայնքի ղեկավարը համայնքապատկան հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները, առուվաճառքի պայամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով արդեն իսկ դիմել է ՀՀ վարչական դատարան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
ՀԱՖՆ-ն համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայով
«Օթելլո» օպերայում հանդիպել են երկու հանճար՝ Շեքսպիրը և Վերդին, ինչի արդյունքն է երաժշտական թանկարժեք այս գանձը՝ գրված Շեքսպիրի համանուն երկի հիման վրա:
Աղբյուր` Panorama.am
20:21
Ինյեստան դարձել է Լա Լիգայի դեսպան
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Անդրես Ինյեստան նշանակվել է Լա Լիգայի դեպսան։ sport24.ru –ի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մի շարք համայնքներ վաղը կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 17 համայնքներում
Սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Panorama.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ հերթական ընտրություններ են...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հնդկաստանում 11 մարդ Է մահացել կայծակի հարվածներից
Հնդկաստանի հյուսիսի Բիհարի նահանգում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել կայծակի հարավածներից տեղատարափ անձրևների ժամանակ, որոնք շարունակվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կարիճների խայթոցից խուսափելու համար առավոտյան թափ տվեք կոշիկն ու հագուստը, որը հագնելու եք
Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում: Նման տվյալներ է տրամադրել առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
19:17
Վաղվանից երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
Հուլիսի 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
19:01
Տոկիո-2020-ի թալիսմաններն անուններ են ստացել
Հուլիսի 24-ին կմնա ուղիղ մեկ տարի մինչև Տոկիո-2020-ի մեկնարկը։ Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանների...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մարկ Քաթս. Իդլիբում մղձավանջը ավելի է վատանում
Սիրիայի Իդլիբ քաղաքում մղձավանջն ավելի ու ավելի է վատանում։  Նման հայտարարություն է  տարածել ՄԱԿ տարածաշրջանային հումանիտար ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:45
38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանությունից հայտնում են՝ որպես անհայտ կորած որոնվում է 38-ամյա Կարինե Չիմանյանը։ Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցող քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
18:32
«Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա». պարզաբանում
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել այն տեղեկությունների առնչությամբ՝ թե «ծառայությունում...
Աղբյուր` Panorama.am
18:18
Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում:...
Աղբյուր` Panorama.am
18:09
ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը
Սահմանադրական դատարանի՝ աշխատակարգային որոշմամբ   կասեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Քրիստինա Ագիլերան ընկել է բեմի վրա
Սանկտ Պետերբուրգ Սառցե պալատում ելույթի ժամանակ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան ընկել է աստիճաններով իջնելիս։ mk.ru –ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:02
Լևոն Երանոսյանի՝ ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Աննա Նաղդալյան. Թյուր են պատկերացումները, որ խաղաղության համար Հայաստանը պատրաստ կլինի միակողմանի զիջումների
«Հայաստանը երբևէ չի հրաժարվում որևէ գործընթացից, որն ուղղված է ռիսկերի նվազեցմանն ու դրանց կանխարգելմանը։ Մեզ համար կարևոր չէ այդ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման...
Աղբյուր` Panorama.am
17:46
Վաղը տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը
Վաղը՝ հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Նաիրա Զոհրաբյան. Տուժողի իրավահաջորդները պետք է ներգրավված լինեն ներման գործընթացում
Ներման խնդրագրի քննարկման ժամանակ տուժողի և նրանց իրավահաջորդի իրավունքները պետք է պաշտպանվեն։ Նման  փոփոխություն են առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մահացել է Ռոբերտ Մորգենթաուն՝ Հենրի Մորգենթաուի թոռը
Հուլիսի 21-ին, կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն (1919 – 2019 թթ.)՝ Առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հրահանգ են ստացել դատավորներին ճնշելու քննարկումներ անել. Պասկևիչյան
«Հայաստանում խոսքն ու մամուլը միշտ են ազատ եղել, բոլոր ժամանակներում։ Հայաստանում ազատ չի բովանդակությունը»,- այսօր «Ծառայու՞մ...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՀՀ ԶՈՒ ծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին
Օգոստոսի 3-ից 17-ը «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար
«Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել այդ ժամանակահատվածում»,- լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱԳՆ խոսնակ. Հայաստանը չի գնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով՝ բանակցում
Փոքր սրացումները չհաշված, մենք առաջնագծում հիմնականում ունենք ստաբիլ վիճակ։ Այս մասին հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Օրբելի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Խաբարովսկում հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում հրդեհ է բռնկվել վրանային ճամբարում։ Դրա հետևանքով զոհվել է 4 մարդ։ Գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին
Արարատյան Հայրապետական թեմից արձագանքում են Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու հետ կապված՝ Հայաստանում ասորական համայնքի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Գումարը վերցնելու պահին բռնվել է Շիրակի մարզպետարանի սոցապ բաժնի տեսուչը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
15:48
Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանից...
Աղբյուր` Panorama.am
15:35
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Նա պաշտոնը կստանձնի հուլիսի 24-ին։
Աղբյուր` Panorama.am
15:21
Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում
Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}