Դաղստանյան հարսանիքը ներառվելու է Գինեսի ռեկորդակիրների գրքում
Սեպտեմբերի վերջին Դաղստանի Դերբենդ քաղաքում կայանալու է ամենաբազմազգ հարսանիքը։ news.ru-ի հաղորդմամբ, այն նախատեսում են ներառել Գինեսի ռեկորդակիրների գրքում։
Մասշտաբային միջոցառումը ներառելու է մոտ երկու տասնյակ ազգային հարսանիքներ։ Մեծ դաղստանյան հարսանիքը կայանալու է սեպտեմբերի 29-ին Դերբենդի «Նարին-Կալե» մարզադաշտում։
Քաղաքային իշխանության խոսքերով, հարսանիքը միավորելու է Դաղստանում ապրող 14 ազգության զույգերի։ Բացի այդ, ՌԴ այլ շրջաններից մարդիկ ցանկություն են հայտնել մասնակցել տոնակատարությանը։ Այդ պատճառով կազմակերպիչները կարծում են, որ իրադարձությունը պետք է երկու ռեկորդ սահմանի՝ ամենաբազմազգ հարսանիքն ու ամենաշատ հյուրերը։