Սոմալիի հյուրանոցներից մեկում ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 26-ի
Սոմալիի Քիսմայո քաղաքի հյուրանոցներից մեկում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի։ Իզվեստիան, հղում անելով Al Jazeera-ին, գրում է, որ զինված հարձակման հետևանքով զոհերի թվում են Քենիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Տանզանիայի քաղաքացիներ։
Զոհերի թվում է Ջուբալենդ ինքնավար նահանգի ղեկավարի թեկնածուներից մեկը։ Ընտրությունները նախատեսված էին առաջիկա ժամանակներում։ Զոհվել է նաև նախարար, պատգամավոր, երկու լրագրող։ 50 մարդ վիրավորվել է։
Նշվում է, որ զոհերի մեծ մասը հյուրանոցի այցելուներն էին։