Հանրապետությունում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում hուլիսի 14-18-ի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի առանձին հատվածներում hուլիսի 14-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ