Տնտեսություն 11:37 13/07/2019 Հայաստան

Շինարարություն. անցեմենտ, անբետոն ու անքար

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների շարքում վերլուծել է շինարարության վիճակը ներկայացնող թվերը։

Վերլուծությունը ներկայացնում ենք ստորև.

«Տնտեսական տեղեկատվությունը սովորաբար արժանահավատ է։ Կամ ավելի ճիշտ՝ այդպիսին պիտի լինի։ Նախ՝ տնտեսական տեղեկատվություն հավաքողներն ու հրապարակողները դրանք փոխելու հարցում, որպես կանոն, որևէ շահ չունեն։ Տնտեսական տեղեկատվությունը, որպես կանոն, փոխվում է իշխանական բարձր աշխատասենյակներում։ Որովհետև իշխանությունները պարբերաբար տնտեսական տեղեկատվությունը դարձնում են քարոզչություն։ Սեփական աշխատանքի քարոզչություն։

Բայց մակրոտնտեսական հանրագումարային թվերի վերջին փոփոխություններն ի վիճակի չեն փոփոխելու տնտեսական տվյալների ամբողջական շղթան, որոնց արդյունքում, իբր, ստացվել է վերջնական պատկերը։ Սա կարելի է առարկայական դիտարկել, օրինակ, շինարարության ոլորտում։ Յուրաքանչյուր ամիս երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների շարքում հրապարակվում են նաև շինարարության վիճակը ներկայացնող թվերը։ Ավելին՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հրապարակելիս հինգ տողով առանձին ներկայացվում է, թե տնտեսության կոնկրետ որ ոլորտի որքան տոկոս կազմող աճի արդյունքում է ձևավորվել ՏԱՑ-ի հրապարակված չափը։ Օրինակ՝ 2019թ. հունվար-մայիսի համար հայտարարված 7․3–տոկոսանոց ՏԱՑ-ը ստացվել է նույն ժամանակաշրջանում, որովհետև արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 6․1 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9․4 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 16․5 տոկոսով։

Եթե ցանկացած մարդ ցանկանում է համոզվել պաշտոնապես հրապարակված թվերում, կարող է ստուգել։ Ստուգել՝ դրանք համադրելով նույնքան պաշտոնական վիճակագրության մյուս տվյալների հետ։ Ի վերջո, արդյունաբերությունն ու շինարարությունը հենց այնպես (անհետք ու անհետևանք) չեն կարող զարգանալ։ Եթե երկրում հինգ ամիս շարունակ 6․1 տոկոսով աճել է շինարարությունը, ապա պիտի ավելանային արտադրված (կամ ներմուծված) ցեմետի, ամրանների, բետոնի, քարի ու բազում այլ արտադրատեսակների ծավալները։

Դրանց արտադրության ու ներմուծման հաշվառում երկրում շատ ավելի մանրակրկիտ է կատարվում, քան մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների դեպքում։ Նաև այն պատճառով, որ դրանց հաշվառումը մասամբ կատարում են հարկային, մասամբ՝ մաքսային մարմինները։ Նրանց հաշվառման դիմաց ստորագրություններ են դրվում, որոնց արդյունքում հարկեր ու տուրքեր են մուծվում։ Ի տարբերություն որևէ չինովնիկի աշխատասենյակում փոփոխվող մակրոտնտեսական թվերի։

Այսպես, եթե 2018թ. հունվար-մայիսի համեմատ՝ 2019-ի նույն ժամանակաշրջանում շինարարությունն աճել է 6․1 տոկոսով, ուրեմն պիտի աճեր նաև ցեմենտի արտադրությունը։ Բայց ցեմենտի արտադրությունը կրճատվել է 0․9 տոկոսով։ Պաշտոնապես այս մասին արձանագրված է «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2019թ. հունվար-մայիսին» հրապարակման մեջ։ Եկեք ենթադրենք, որ շինարարությունն աճել է ներկրված ցեմենտի հաշվին։ Այս դեպքում կարելի է, օրինակ, ստուգել, թե որքան ապրանքային բետոն է արտադրվել երկրում (ի վերջո, ցեմենտը խոհարարական նպատակներով չեն օգտագործում)։

Պարզվում է՝ երկրում բետոն մոտ 15 հազար տոննա (կամ 7․7 տոկոսով) պակաս է արտադրվել։ Ավելին՝ «Հավաքովի պատրաստի կոնստրուկցիաներ և շենքերի ու կառուցապատման համար այլ արտադրատեսակներ ցեմենտից, բետոնից» ապրանքախումբն էլ 11․3 տոկոս կրճատվել է։ 8 տոկոսով կրճատում է արձանագրված նաև «Քար՝ սղոցած, մշակած և վերամշակած» տողի դիմաց (ինչպես նկատում եք՝ նույնիսկ շինարարական քարերի վերամշակումն է հաշվառվում)։ Հետաքրքրվողների համար նշենք, որ վիճակագրությունն այս տողը մանրամասնում է առանձին քարատեսակներով։ Դրանց արտադրությունն առանձին-առանձին, նախորդ տարվա հինգ ամսվա հետ համեմատած, հիմնականում կրճատվել է 10-20 տոկոսի չափով։

Տնտեսական տեղեկատվությունն իր բազմազանության ու բազմաժանրության տեսանկյունից միշտ էլ հնարավորություն է տալիս տարբերակել ցանկալի տեղեկատվությունն իրականից։ Ի վերջո, ոչ ոք չի չեղարկել տրամաբանությունն ու թվաբանությունը։ Շինարարության (ինչպես տնտեսության բոլոր ոլորտների) զարգացման համար նյութական բազա է պետք։ Իսկ նյութ-ապրանքատեսակների հաշվառումը հարկային ու մաքսային մարմինները հիմա համարյա անթերի են իրականացնում։ Բոլոր դեպքերում, այդպես պնդում են մեր իշխանությունները։ Մի՞թե համաձայն չեք»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}