Դուք ընդհանրապես Ձեզ հետ հանդիպելու ձևաչափ չունեք. Լոռեցի երիտասարդը՝ վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Փաշինյանի ելույթից հետո ներկաները մի շարք հարցեր ուղղեցին նրան:
Միջոցառման ավարտին վանաձորցի մի երիտասարդ վարչապետին խնդրեց իրեն ժամանակ տրամադրել: Սակայն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր չի կարող, ինչին հետևեց երիտասարդի արձագանքը. «Դուք ընդհանրապես ձևաչափ չունեք Ձեզ հետ հանդիպելու»:
Վարչապետը նշեց, որ հանդիպելու համար տարբեր ձևաչափեր կան:
Սակայն երիտասարդը նորից կրկնեց, որ վերջինս հանդիպման ձևաչափ չունի և հեռացավ դահլիճից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ