Հասարակություն 10:26 13/07/2019 Հայաստան

Արթուր Գրիգորյան. Դա կոչվում է համակարգային կոռուպցիա հարգելի պատգամավորներ, հեղափոխականներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպես հասկացանք, միակ պաշտոնյան, որ Սևանի հարցով որևէ պարզաբանում տվեց, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էր (հիմա նախարարության անվանումը փոխել են, չգիտեմինչ են դրել): Ոչ նախարարը և ոչ էլ որևէ այլ պաշտոնյա՝ այդ թվում պատգամավոր, այդպես էլ բովանդակային արձագանք չտվեցին Սևանի հարցով հենց այս պահին ընթացող բացահայտ կոռուպցիոն պրոցեսների և դրանց դեմ պայքարելու պատրաստակամության մասին: Սա նշանակում է, որ այլևս կարող ենք խոսել համակարգային կոռուպցիայի մասին: Այն փաստերը, որոնք կներկայացնեմ, այս կոռուպցիոն թնջուկի բացահայտումը դարձնում է «մեկ ուչաստկովիի գործ»: Հիմա՝ հերթով:

Այսպես, սիգի պահածոներին անդրադռնալով նշվեց, որ եթե կան այդպիսի տվյալներ, ապա թող հաղորդում ներկայացվի ոստիկանությանը: Հիշեցնեմ, որ դեռևս հունվարին այդ փաստերը ներկայացրել եմ անձամբ ոստիկանապետ Օսիպյանին՝ իր տեղակալի, բնապահպանության նախարարի ու այլ պաշտոնյաների ներկայությամբ: Փաստենք, որ նախարարությունն իր պատասխանատվության տիրույթում գտնվող այս հարցը կարգավորելու շուրջորևէ քայլ չի ձեռնարկել: Նախարարը ասուլիսի ընթացքում նաև նշեց, որ սիգի որսն արգելված է, բայց վաճառքը՝ ոչ, ուստի պետք է այս հարցը կարգավորել :) Ստացվում է՝ մեքենա գողանալն արգելված է, բայց արդեն գողացված մեքենան կարող ես վաճառել: Իսկ գիտե՞ք ինչու է այս թեզն առաջ մղվում՝ կարծում եք օրենսդրական բարեփոխումներ անելու համա՞ր: Պարզապես պետք է ինչ-որ կերպ հիմնավորեն, որ պահածոյացված ձուկը գնվել է ոչ թե տեղում՝ ազգային պարկի պատասխանատուներից, որոնք այդ նույն նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն են, այլ մայթին ձուկ վաճառող Վարդուշ տատիկից: Դե, քանի որ ըստ նախարարի մեկնաբանության խորքային ենթատեքստի՝ արդեն գողացված սիգի վաճառքն անօրինական չէ, ուստի ոչ մի կոռուպցիա էլ չկա: Ստացվում է, որ պահածո արտադրողները օրինական կերպով ձուկը ձեռք են բերում միանգամայն օրինական վաճառողներից (չէ՞ որ միայն բռնելն է անօրինական, վաճառքն ու գնումն օրինական են): Հետաքրքիր է, իսկ Վարդուշ տատի՞կը որտեղից է այդքան ձուկը ձեռք բերել, միգուցե արտակարգ աշխատող ներքին ցանցային համակարգի՞ց, որ հաստատված երթուղիներով ամեն օր հասցնում են իրենց «տոչկաներին»: Մնաց մեկ բան էլ հասկանանք, ու վերջ՝ ովքե՞ր են սիգի պահածո արտադրող ընկերությունների հիմնադիրներն ու տնօրենները: Տեսնես բնապահպանության նախարարության կամ ոստիկանության համակարգի հետ առնչություն ունե՞ն :)

Այս ոլորտում համակարգային կոռուպցիայի առկայությունը հավաստելու համար մի բան էլ հիշենք՝ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի հարցազրույցը՝ իր հրաժարականից անմիջապես հետո, որտեղ նա ուղղակիորեն նշեց հետևյալը. ինքը պարզել է, որ մաքսային սահմանով դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ցանկում միայն մեկ աղյուսակում առկա էր 100,000 տուփ սիգի պահածո: Միայն մեկ աղյուսակում... Այսինքն, մայթերին վաճառվող ձկան քանակը բավարարում է հարյուր հազարավոր տուփերով պահածոներ արտադրելու, հետո նաև «օրինական» ճանապարհով սահմանն անցկացնելու համար: Ավելին, փոխնախարարը նշեց նաև, որ թառափ ձկնատեսակի մասով միջազգային առևտրի համար թույլտվություն պետք է տա բնապահպանութայն նախարարությունը: Ինչպես ես հասկացա ասուլիսից, սիգը թառափ ձկան տեսակ է: Այսինքն, առանց նախարարության թույլտվության այն չէր կարող առևտրային նպատակով մաքսային սահմանով անցնել: (Ուղղում մտցնեմ՝ ինձ ասացին, որ սիգը թառափի տեսակ չէ, ուղղակի թառափի պահածոյի ապրանքացուցակի հետ նախարարություն է ներկայացվում նաև սիգի խմբաքանակը, որին նախարարությունում ուշադրություն չեն դարձնում)։

Հիմա ես չեմ խոսի Սևանի մաքրմանն առնչվող քայլերի արդյունավետության մասին: Նշեմ միայն, որ եթե ուզում ես խնդիրը լուծել, ապա պետք է վերացնես պատճառը: Իսկ պատճառն այս դեպքում ափամերձ անօրինական կառույցների առկայությունն է, դա է պատճառը, որ խոչընդոտվել է ջրի մակարդակի բարձրացումն ու մեծապես նպաստել ճահճացման գործընթացներին: Ու եթե դու իսկապես պատրաստվում ես ջրի մակարդակը բարձրացնել, ապա նախ պետք է ապամոնտաժես այդ կառույցները, քանի որ դրանք միևնույն է մնալու են ջրի տակ: Ինչպես տեսանք, այդպիսի մտդրություն նախարարությունը չունի: Ոչ էլ ձկան որսն արգելելու՝ ասել է թե՝ ստվերային բիզնեսին կպչելու որևէ միտք հնչեցվեց: Փոխարենը՝ տարիներ հետո արդյունք ակնկալող, առաջիկայում ոչ տեսանելի գործողությունների շարք:

Վերջում մի պարզունակ հնարքի մասին էլ խոսեմ ու վերջ: Խնդրում եմ կարդացեք կցված փաստաթուղթը (միայն առաջին էջն եմ կցել, քանի որ երկրորդի վրա կա քննիչի ստորագրություն): Խոսքը 2012 թվականի «ստուգման» մասին է, որը նախարարը ներկայացրեց՝ իբրև ապացուցելով, որ Սևանում եղել է տեսչական ստուգում :) Ես չեմ սիրում անվանական խոսել անձերի մասին, բայց քանի որ նախարարն իր առարկությունն ուղղակիորեն ինձ է հասցեագրել, պատասխանեմ. ես տառացիորեն գրել էի, որ Սևանում երբևէ չի իրականացվել ՀԱՄԱԼԻՐ տեսչական ստուգում և ներկայացրեցի հարցերի շրջանակ, որոնք պետք է ուսումնասիրվեին համալիր ստուգման արդյունում: Դրանք այն առանցքային հարցերն են, որ բացահատելու են լճի կառավարման ընթացքում հիմա էլ նույն կերպ շարունակվող կոռուպցիոն մեխանիզմները: Ի պատասխան նախարարն ասաց, որ 2012 և 2018 թվականներին ստուգումներ եղել են, բայց շրջանցեց այն հարցը, թե ինչի՞ մասին են եղել այդ ստուգումները և ես դրանցից տեղյակ եմ: Անշուշտ, այդ ստուգումների հիմք հանդիսացող փաստաթղթերին ես ծանոթ եմ, դրա համար էլ նորից եմ պնդում, որ Սևանում երբեք առարկայական, ամբողջական, ասել է թե՝ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել: Երկու ստուգումներն էլ եղել են մեկ-երկու կոնկրետ հարցերի վերաբերյալ՝ քրեական գործերով՝ քննիչի որոշմամբ (քննիչի որոշումը կարդացեք, կտեսնեք): Քրեական գործերով արվող ստուգումը ստուգման մի տեսակ է, որը հավասարազոր է քրեական գործով փորձագիտական եզրակացություն տալուն (տվյալ դեպքում՝ հատված ծառերի արժեքի գնահատում և մեկ տեղամասում մաքրման աշխատանքների կատարում): Տեսուչն իրավունք չունի քննիչի առաջադրած հարցերից դուրս որևէ այլ բան ստուգելու՝ օրենքն է այդօիսին: Սա բովանդակային ստուգում չէ, այլ մասնագիտական/փորձագիտական կարծիքի տրամադրում, որը պարզապես սա արվում է ստուգման իրավական ֆորմատով: Նախարարի նշած երկու «ստուգումներն» էլ այս մեխանիզմով են արվել:

Ինչևէ, սույնով փաստենք բնապահպանության ոլորտում համակարգային կոռուպցիայի առկայությունն ու նոր Հայաստանի կառավարությանը խնդրենք մի ուչաստկովու ճար անել, որ արդեն բացահայտված այս գործը ուսումնասիրի: Դառնանք՝ շարունակենք զարմանալ, թե ինչպե՞ս են մարդիկ կարողանում այդքան երկար խոսել ու ոչինչ չասել, այդքան խոսել խնդրի շուրջ, բայց ոչ խնդրի մասին, առաջարկել լուծումներ, որոնք չեն ենթադրում հենց հիմա գործող կոռուպցիոն մեխանիզմների դեմ գործողություններ:

Մեկ ուրիշ առիթով կպատմեմ խեցգետինների արկածների մասին՝ նույնպես՝ թղթով, թանաքով: Էլ չասեմ Արարատյան արտեզյան ավազանի՝ ներկայիս «օրինական» շահագործման, անտառների ներկայիս «օրինական» հատումների ու այլ շատ օրինական բաների մասին: Կոռուպցիա չկա, սաղ օրինականա: Դա կոչվում է՝ համակարգային կոռուպցիա, հարգելի պատգամավորներ, հեղափոխականներ, բարձրակարգ մասնագետներ և բոլորը, բոլորը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:19
Բունդեսթագի պատգամավոր. Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ
Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
20:03
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։ Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Բրիտանիայի նոր վարչապետը ցանկանում է վերաբանակցել Բրեքսիթի պայմանները
Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Սա Մեծ Բրիտանիայի նոր վարչավետ Բորիս Ջոնսոնի կարգախոսն է Բրեքսիթի բանակցություններում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:45
Այրվում են Արայի լեռան լանջերը
«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Շիրակի մարզի մի շարք համայնքներում վաղը գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արևմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում բանակցություններից հետո վստահություն է հայտնել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նեթանյահուն հորդորել է անհարգալից նշաններ չփնտրել Կիևում կնոջ հետ տեղի ունեցած միջադեպում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ չպետք է անհարգալից նշաններ փնտրել իր կնոջ՝ Սառայի, հետ տեղի ունեցած միջադեպում, որը Կիևի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարացվել է
Բիշքեկի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը։ Այս մասին РИА Новости-ին ասել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:08
Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իր...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր հատողը հայտնաբերվել է
Օգոստոսի 19-ին Հրազդանի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Հրազդանի բնակիչ 59-ամյա մի տղամարդ Ջրառատ թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՍԱՏՄ-ի պաշտոնատար անձանց կողմից պետության շահերին պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Գեղարքունիքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է տանը կազմակերպված խնջույքից հետո
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են...
Աղբյուր` Panorama.am
17:30
Մահացել է միլիարդատեր, «դանիական IKEA»-ի հիմնադիր Լարս Լարսենը
72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր, Դանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը ՝ Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական
Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ոստիկանության պարզաբանումը՝ նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ։ «Մի շարք օգտատերեր, հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ: Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մի օր արթնանալու են և տեսնեն՝ թագավորը մերկ է. ուռուցքաբանը՝ Արսեն Թորոսյանին
Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը դիմել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ավինյանն արձագանքել է տեսչության նախկին ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքայն էջում արձագանքել է Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Բաբալարյան. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը մեծ ներուժ ունեն
Հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Տալինում ավարտված...
Աղբյուր` Panorama.am
15:45
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Դատարանը որոշեց, որ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Այսօրվա մեկնարկած դատական նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:35
Գեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Խոզերի անկում՝ Հարթաշեն և Քարահունջ համայնքներում
Նախօրեին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ՔՊ-ից. Ջերմուկի բնակիչ
News.am-ը գրում է. «Ջերմուկի 90%-ը չի ցանկանում, որ այստեղ հանք լինի։ Այս մասին այսօրլ րագրողների հետ զրույցում ասել են Ամուլսարի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալիայի խորհրդարանն այսօր վարչապետ Կոնտեի կառավարությանը վստահության հարցով քվեարկություն կանցկացնի
Իտալիայի խորհրդարանն այսօր քվեարկություն կանցկացնի երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի կառավարությանը վստահության հարցով, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան
14:01 20/08/2019

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}