Հասարակություն 13:53 13/07/2019 Հայաստան

Վերջին հրաժեշտը՝ Արման Կիրակոսյանին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի արորողությունը, որին ներկա են հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագետներ,  հարազատներն ու ընկերները։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանն իր ելույթում ասաց, որ Արման Կիրակոսյանի գործունեությունը մշտապես  ծավալվել է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում, իր դիվանգիտական գործունեության ընթացքում նա առաջնային ներգրավածություն է ունեցել  ՀՀ համար վճռական նշանակություն ունեցող գործընթացներում  և դրանց դիվանագիտական  հատվածում արձանագրած կարևորագույն ձեռքբերումներում ուղղված մեր տարածաշրջանում  խաղաղության և կայունության ամրապնդմանը։

«Արման Կիրակոսյանի կենսագրությունն անկախ Հայաստանի դիվանագիտության կայացման կենսագրությունն է»,- նշեց նախարարը։

Զ. Մնացականյանի խոսքով, Արման Կիրակոսյանը կարողացել է հստակ ընկալել, ձևակերպել, ապա հետամուտ լինել միջազգային  հարաբերություններում  Հայաստանի ազգային շահերին, սակայն, ինչպես վայել է  իսկական դիվանագետին, ազգային շահերը պաշտպանելիս  նա եղել է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մարտիկ։

Նախարարը կարևորեց Արման Կիրակոսյանի մանկավարժական ձիրքը,  գիտական, պատմաբանի վաստակը. «Արման Կիրակոսյանին հաջողվեց խորացնել Հայոց ցեղասպանագիտության գիտական շրջանակը՝ դրանց մեջ ընդգրկելով ամերիկյան և բրիտանական մամուլի միջոցների ուսումնասիրությունը։ Կարևոր նշանակություն ունի նաև  Հայկական հարցի հետցեղասպանական շրջանի ուսումնասիրությունները հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված իրավիճակում»։ 

Զ.Մնացականյանը Արման Կիրակոսյանին բնութագրեց անբասիր, համեստ, բարի։

«Այս մարդկային որակներով նա շահեց ընկերների, բարեկամները մի հսկայական շրջանակ իր դիվանագիտական աշխատանքը կատարելիս»,- ասաց  նախարարը։

Նա նշեց, որ Կիրակոսյանին սիրում էին բոլորը, որովհետև նրա կողքին բոլորն իրենց գնահատված և սիրված էին զգում։ 

Արման Կիրակոսյանը մահացել է հուլիսի 6-ին, 63 տարեկան։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ․, Երևանում։ 1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980թ․՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։
1991թ․-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1994թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999թթ․ համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011թթ․ զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018թթ․ նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018թ․ նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Արման Կիրակոսյանը պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։
Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների․ 2017թ․ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:00
Սպասում ենք բոլորիդ Գյումրիում. Փյունիկ
Երևանի «Փյունիկը» հուլիսի 25-ին Գյումրիում կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը՝ հյուրընկալելով չեխական...
Աղբյուր` Panorama.am
11:51
ԱԻՆ. Ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Այսօր առավոտյան՝ ժամը 10:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
11:46
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Ռուսաստանից կործանիչներ գնելու թեմային
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստահաղորդման ժամանակ պատասխանել է Ռուսաստանից կամ Չինաստանից ռազմական ինքնաթիռներ գնելու...
Աղբյուր` Panorama.am
11:38
ԱՄՆ-ը ներկայացնում է միգրանտներին արտաքսելու արագացված ընթացակարգ
ԱՄՆ կառավարությունը ներկայացնում է նոր արագացված ընթացակարգ՝ միգրանտներին արտաքսելու համար, որն իրականացվելու է առանց միգրացիոն դատարանների...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սահմանապահ Կոթին ընդգրկվել է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում. ՎիվաՍել-ՄՏՍ
Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է հակառակորդի ռմբակոծությանը: Դրանից տուժել են ոչ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված
Իրանի գերագույն ղեղակավար Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպում է ունեցել Համաս խմբավորման ղեկավարի տեղակալ Սալեհ Արունիի հետ: Խամենեին...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ
Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ։ Հարավային Կորեայի զինված ուժերի տեղեկատվության համաձայն՝ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բրիտանիան կիմանա նոր վարչապետի անունը
Մեծ Բրիտանիայի  Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր։ Երկրի քաղաքական գլխավոր պաշտոնին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Պետգնումների բողոքի քննությանը Մարդու իրավունքների պաշտպանն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սամվել Բաբայան. Մեզ հաջողվեց բացահայտել մեռած հոգիների 30 հազարանոց ընտրողների ցուցակ
Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն...
Աղբյուր` Panorama.am
10:21
«Կոնսենսուս մինուս 1»-ի մեկնարկը
Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հայկական  կուսակցությունները   համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Սովորաբար նման միասնական...
Աղբյուր` Panorama.am
10:12
«Հրապարակ». Կբերի շղթայական թանկացումների
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ  աղբահանության գումարները դժվար են...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Ժողովուրդ». Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին մասնակցելու համար ուղղաթիռով Իջևան է գնացել
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե...
Աղբյուր` Panorama.am
10:09
«168 Ժամ». ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական տարեկան աջակցության...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել
«Իրատես» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։ ԱՄՆ-ից վերադառնալուց...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժամանակ». «Լուսավոր Հայաստան»-ը ինչ բաց է փորձում լրացնել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
09:48
Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել
Սիրիայի Ռաշիտին շրջանում հաստատված զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Հալեպի Համտանիե և Ճամիլիե թաղամասերի...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ռեալը» կարող է անվճար թողնել Բեյլին չինական ակումբ
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը հնարավոր է իր կարիերան շարունակի Չինաստանում։ Մադրիդցիների մարզական շտաբն ավելի վաղ բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Կարասին. Հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության
Կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ֆրանսիայում կրկին կշոգեն
Ֆրանսիա է վերադառնում շոգու ու չոր եղանակը։ Օդերևութաբանների խոսքերով, այս շաբաթ երկրի հարավային մասում, նաև Փարիզում կհասնի 40 աստիճանի։ Շոգի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Տուրիստների համար Եվրոպայի ամենաթանկ երկիրը
Տեղի բնակիչների միջին աշխատավարձը 4450 եվրո է, ինչի պատճառով էլ ապրանքների գներն այդքան բարձր չեն թվում նրանց, որքան արտասահմանցիներին։
Աղբյուր` Panorama.am
20:30
Տերյանական օրը՝ Գանձայում
Տոնը նշվում է 53-րդ անգամ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան...
Աղբյուր` Panorama.am
20:21
Որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի
Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: Այս տարվա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}