Մշակույթ 18:51 13/07/2019 Հայաստան

«Ոսկե ծիրան». Ճապոնաբնակ հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարի պատմութունը՝ «Անպետություն դիվանագետը» ֆիլմում

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգկված է ռեժիսորներ Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետություն դիվանագետը» ֆիլմը։ Լրագրողների հետ հանդիպմանը Միմի Մալայանն ասաց, որ երբ սկսել է ուսումնասիրելով Դիանայի պատմությունը, պարզել է, որ նույնիսկ նրա ընտանիքում  քիչ բան է հայտնի Դիանայի մասին:

«Այս պատմությունն այնքան տպավորիչ էր, որ մտածեցի ֆիլմ ստեղծել։ Սա ավելի լայն պատմություն է, քան ընտանեկան, հայկական։ Իրոք, Դիանան հերոսական կնոջ կերպար է»,-նշեց նա:

Մ. Մալայանն ասաց, որ ֆիլմը լավագույն եղանակն էր ներկայացնելու Դիանայի պատմությունը. «Եթե գիտական աշխատություն լիներ, միգուցե ընթերցվեր կամ ոչ, բայց ֆիլմն ունի տեսողական, ժամանցային արժեք, դրա համար լսարանն ավելի մեծ է»։

«Անպետություն դիվանագետը» նկարահանվել է ութ տարում: Մ. Մալայանն ասաց, որ ընդամենը 10 լուսանկարներ է ունեցել, բավականին քիչ պատմական կադրեր, այդ պատճառով շատ ուսումնասիրություններ է արել, գրքերը հիմնական գրադարաններից է վերցրել։

«Արթուր Մուրադյանն առաջարկեց ֆիլմը լինի անիմացիոն: Մենք գիտենք, որ Ճապոնիայում գրաֆիկական եղանակով պատումներ անելու  ավանդույթ կա , և մենք փորձեցինք անիմացիայի տեսքով բացել այդ պատմությունը»,-ասաց ռեժիսորը։


Ֆիլմի մասին

19-րդ  ճապոնաբնակ հայ  գրող Դիանա Աղաբեկ Աբգարը փաստացիորեն դարձավ  կորուսյալ պետության դեսպան: Նա տարիներ շարունակ  գործում էր Հայաստանի և Ցեղասպանությունը վերապրածների օգտին: Դիանա Աբգարն իր եռանդն ու միջոցները ի սպաս դրեց Հայկական հարցին՝ գրելով  գրքեր ու հոդվածներ, խնդրելով  և վերահաս վտանգի մասին զգուշացնելով խաղաղությամբ  շահագրգիռ կազմակերպություններին, գիտնականներին,  միսիոներներին և քաղաքական գործիչներին: Երբ ոչ ոք չանսաց Դիանայի կանչին, և  կոտորվեց 1.5 միլիոն մարդ, փրկվածները փախուստի դիմեցին բոլոր ուղղություններով: Նրանք, ովքեր դեպի հյուսիս՝ Ռուսաստան գնացին, երկիրը տեսան բոլշևիկյան  արյունոտ հեղափոխությամբ բռնված, ուստի անսպասելի ուղղություն ընտրեցին՝ անծայրածիր Սիբիրով դեպի արևելք, մինչև Խաղաղ օվկիանոսի ափերն ու Վլադիվոստոկ նավահանգստային քաղաքը: Բայց առանց  պատշաճ ուղևորական փաստաթղթերի նրանք կանգ առան՝  այլևս չկարողանալով ուղին շարունակել: Դիանան ստանձնեց դիվանագետի ու մարդասերի նոր դերը՝  դառնալով կորուսյալ Հայաստան պետության փաստացի դեսպանը: Նա փախստականներին ապաստան տրամադրելու համար բանակցում էր Ճապոնիայի կառավարության հետ, սեփական միջոցներով տներ վարձում նրանց պատսպարելու համար, երեխաներին տեղավորում էր դպրոցներում, օգնում մուտքի արտոնագրերի ու փաստաթղթերի հարցում,  ապահովում էր նավարկումը և ուղևորության եզրափակիչ փուլն  իրականացնելու համար գտնում  փախստականների՝ Ամերիկայում գտնվող ազգականներին:  Գրող, գործարար կին,  ակտիվիստ, մարդասեր և դիվանագետ Դիանա Աբգարը մեն-մենակ Ցեղասպանության հարյուրավոր վերապրողների փրկեց: Թե՛ նա, թե՛ փախստականները նույն տեսլականն ունեին, ինչքան էլ դա անիրական լիներ. ջանադիր աշխատանքով, համառությամբ և մարդկային փոքր-ինչ կարեկցանքով  հաջողության հասնել: 

Միմի Մալայանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, բայց մեծացել աշխարհի տարբեր երկրներում, քանի որ հայրն աշխատում էր Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բանգլադեշում և Բրազիլիայում: Ֆրանսերեն լեզու և գրականություն է ուսանել Վաշինգթոնի Ջորջ Վաշինգթոն համալսարանում: 1989-ին լանդշաֆտի ճարտարապետի մասնագիտությամբ ավարտել է Քալիֆորնիայի համալսարանում (Բերքլի): Աշխատել է բազմաթիվ ֆիրմաներում՝ մասնագիտանալով քաղաքային զբոսայգու, դպրոցի և խաղահրապարակի ձևավորման մեջ: Քսան տարի ոլորտում աշխատելուց հետո հանգստի է անցել, թեև շարունակում է լանդշաֆտի ճարտարապետություն դասավանդել Արվեստի համալսարանի ակադեմիայում: Մասնագիտական գործունեությունը թողնելուց հետո Մալայանը որոշել է Դիանա Աբգարի պատմությունը ներկայացնել հնարավորինս լայն հանդիսասրահի: «Անպետություն դիվանագետը» նրա առաջին ֆիլմն է:

Արթուր Մուրադյանը փիլիսոփայություն է ուսանել Երևանի պետական համալսարանում և լսատեսողական ընկալման հոգեբանություն Մոսկվայի պետական համալսարանում: 18 տարի տեսաարտադրության ոլորտում աշխատել է որպես ռեժիսոր և պրոդյուսեր հատկապես անիմացիայի և անիմացիոն դիզայնի ասպարեզում: Այժմ Եկատերինա Ռոսիխինայի հետ զբաղվում է կարճամետրաժ վավերագրական և կրթական ֆիլմերի արտադրությամբ: Տասնակ անկախ նախագծերի պրոդյուսեր է՝ զրո բյուջեով կարճամետրաժ ֆիլմերից ու երաժշտական տեսահոլովակներից մինչև հեռուստագովազդ: Որպես ռուսական խոշոր հեռուստացանցերի աշխատակից մասնակցել է տասնյակ հեռուստաշոումեր և սերիալների (այդ թվում՝ վավերագրական), ինչպես նաև հարյուրավոր հեռուստահոլովակների ստեղծմանը: Ապրում և աշխատում է Սան Ֆրանցիսկոյում:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը  ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:18
Սահմանապահ Կոթին ընդգրկվել է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում. ՎիվաՍել-ՄՏՍ
Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է հակառակորդի ռմբակոծությանը: Դրանից տուժել են ոչ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված
Իրանի գերագույն ղեղակավար Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպում է ունեցել Համաս խմբավորման ղեկավարի տեղակալ Սալեհ Արունիի հետ: Խամենեին...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ
Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ։ Հարավային Կորեայի զինված ուժերի տեղեկատվության համաձայն՝ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բրիտանիան կիմանա նոր վարչապետի անունը
Մեծ Բրիտանիայի  Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր։ Երկրի քաղաքական գլխավոր պաշտոնին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Պետգնումների բողոքի քննությանը Մարդու իրավունքների պաշտպանն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սամվել Բաբայան. Մեզ հաջողվեց բացահայտել մեռած հոգիների 30 հազարանոց ընտրողների ցուցակ
Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն...
Աղբյուր` Panorama.am
10:21
«Կոնսենսուս մինուս 1»-ի մեկնարկը
Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հայկական  կուսակցությունները   համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Սովորաբար նման միասնական...
Աղբյուր` Panorama.am
10:12
«Հրապարակ». Կբերի շղթայական թանկացումների
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ  աղբահանության գումարները դժվար են...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Ժողովուրդ». Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին մասնակցելու համար ուղղաթիռով Իջևան է գնացել
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե...
Աղբյուր` Panorama.am
10:09
«168 Ժամ». ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական տարեկան աջակցության...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել
«Իրատես» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։ ԱՄՆ-ից վերադառնալուց...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժամանակ». «Լուսավոր Հայաստան»-ը ինչ բաց է փորձում լրացնել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
09:48
Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել
Սիրիայի Ռաշիտին շրջանում հաստատված զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Հալեպի Համտանիե և Ճամիլիե թաղամասերի...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ռեալը» կարող է անվճար թողնել Բեյլին չինական ակումբ
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը հնարավոր է իր կարիերան շարունակի Չինաստանում։ Մադրիդցիների մարզական շտաբն ավելի վաղ բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Կարասին. Հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության
Կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ֆրանսիայում կրկին կշոգեն
Ֆրանսիա է վերադառնում շոգու ու չոր եղանակը։ Օդերևութաբանների խոսքերով, այս շաբաթ երկրի հարավային մասում, նաև Փարիզում կհասնի 40 աստիճանի։ Շոգի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Տուրիստների համար Եվրոպայի ամենաթանկ երկիրը
Տեղի բնակիչների միջին աշխատավարձը 4450 եվրո է, ինչի պատճառով էլ ապրանքների գներն այդքան բարձր չեն թվում նրանց, որքան արտասահմանցիներին։
Աղբյուր` Panorama.am
20:30
Տերյանական օրը՝ Գանձայում
Տոնը նշվում է 53-րդ անգամ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան...
Աղբյուր` Panorama.am
20:21
Որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի
Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: Այս տարվա...
Աղբյուր` Panorama.am
20:00
S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելուն միտված հանդիպումներն ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 35-րդն է, Լև Սարգսյանը՝ 39
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները: ՀԱՕԿ լրատվականի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել...
Աղբյուր` Panorama.am
19:36
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}