Տնտեսություն 14:28 13/07/2019 Հայաստան

Հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն։

Իր խոսքում վարչապետը նշեց, որ վաղուց էր պլանավորում գալ ՍՄԱՐԹ կենտրոն։ «Շատ էի լսել՝ ինչ է կատարվում այստեղ, և տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գործադրած ջանքի համար, որ այստեղ, Հայաստանի սրտում, Թումանյանի ծննդավայրում վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք»,- դիմելով հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այստեղ ևս անդրադարձավ հեղափոխությանը՝ մասնավորապես տնտեսական հենքին։ «Պատմագիտության մեջ ընդունված է ասել, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր տնտեսական հենքը: Ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել, և վերջերս արձանագրել եմ՝ մեր հեղափոխությունը նույնպես ունեցել է իր տնտեսական հենքը»,- նշեց նա՝ հավելելով, որ հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, որոնք գիտության, կրթության, բիզնեսի ոլորտում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ-կոռումպացված տրամաբանության շրջանակներից:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ամենակարևոր նախաձեռնությունը, որ հեղափոխական նշանակություն է ունեցել Հայաստանում, Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է անելիքի վերաբերյալ. «Մի X պահի մարդիկ հասկացան, որ ոչ թե պետք է ուտելիք, գումար, շոր ու կոշիկ տալ Հայաստանի բնակիչներին, իհարկե գործունեության այս ձևը որևէ կերպ չի կարելի թերագնահատել, քանի որ այն ժամանակ, երբ Հայաստանը սովի եզրին էր, այդ սնունդը, կոշիկը, շորը Հայաստանը փրկել են սովից, աղետից։ Քավ լիցի, խնդրում եմ՝ իմ ասածը չմեկնաբանել որպես նախորդ շրջանի օգնության, աջակցության թերագնահատում, բայց եկավ մի պահ, երբ սփյուռքի ընկալումը փոխվեց, նրանք եկան եզրակացության՝բարեգործության տրամաբանությունը փոխել զարգացման տրամաբանությամբ, որ պետք է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք  կօգնեն մարդկանց»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, հեղափոխության բանաձևն է՝ օգնել մարդկանց, որ իրենք հավատան իրենք իրենց: «Նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, հույս էին կապում նրանց հետ, իսկ 2018-ին մարդիկ հավատացին իրենք իրենց, քանի որ հասկացան՝  իրենք են որոշիչ ուժը Հայաստանում: Այդ պրոցեսը սկսվել էր շատ վաղուց, երբ շատ գյուղերում երեխաները ծնվում ու տեսնում են ցեխոտ ու կիսաքանդ ճանապարհներ, խարխուլ ու կիսախարխուլ տներ, աշխատող ու չարչարվող ծնողներ, որոնց աշխատանքը նրանց երջանկություն և բավարարվածություն չի բերում: Եւ կողքից անընդհատ լսում են՝ բալա ջան, մենք ո՞վ ենք, ի՞նչ կարող ենք անել, կամ դու ինչ կարող ես անել, դու ոչ մեջք, թիկունք ունես, ոչ ծանոթ,փող ունես, դու ոչինչ չես կարող անել: Իսկ հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով ՍՄԱՐԹ կենտրոնին, որը հնարավորություն է տալիս գյուղաբնակ բնակիչներին սովորելու, ի դեպ այստեղ կարող են սովորել նաև մեծահասակները, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունը դա է, որ 50 կամ 40 տարեկան մարդը կարող է երեխայի հետ նույն սենյակում նստել ու ինչ-որ բան սովորել։

«Ես եղել եմ ԱԺ պատգամավոր և գնացել եմ 9-րդ դասարանցիների կողքին նստել ու սովորել եմ անգլերեն Ամերիկյան համալսարանում։ Եթե մարդն ամեն օր ինչ-որ նոր բան չի սովորում, ինքը կորցնում է ժամանակը, փորում է իր ու մեր բոլորի հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել այդ փոսից, բայց մենք դեռևս քայլում ենք հույսի կածաններով, ու մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի ճանապարհը, հույսի մայրուղին»,-ընդգծեց նա:

Մանրամասներն՝ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:59
Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված
Իրանի գերագույն ղեղակավար Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպում է ունեցել Համաս խմբավորման ղեկավարի տեղակալ Սալեհ Արունիի հետ: Խամենեին...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ
Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ։ Հարավային Կորեայի զինված ուժերի տեղեկատվության համաձայն՝ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բրիտանիան կիմանա նոր վարչապետի անունը
Մեծ Բրիտանիայի  Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր։ Երկրի քաղաքական գլխավոր պաշտոնին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Պետգնումների բողոքի քննությանը Մարդու իրավունքների պաշտպանն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սամվել Բաբայան. Մեզ հաջողվեց բացահայտել մեռած հոգիների 30 հազարանոց ընտրողների ցուցակ
Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն...
Աղբյուր` Panorama.am
10:21
«Կոնսենսուս մինուս 1»-ի մեկնարկը
Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հայկական  կուսակցությունները   համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Սովորաբար նման միասնական...
Աղբյուր` Panorama.am
10:12
«Հրապարակ». Կբերի շղթայական թանկացումների
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ  աղբահանության գումարները դժվար են...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Ժողովուրդ». Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին մասնակցելու համար ուղղաթիռով Իջևան է գնացել
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե...
Աղբյուր` Panorama.am
10:09
«168 Ժամ». ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական տարեկան աջակցության...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել
«Իրատես» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։ ԱՄՆ-ից վերադառնալուց...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժամանակ». «Լուսավոր Հայաստան»-ը ինչ բաց է փորձում լրացնել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
09:48
Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել
Սիրիայի Ռաշիտին շրջանում հաստատված զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Հալեպի Համտանիե և Ճամիլիե թաղամասերի...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ռեալը» կարող է անվճար թողնել Բեյլին չինական ակումբ
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը հնարավոր է իր կարիերան շարունակի Չինաստանում։ Մադրիդցիների մարզական շտաբն ավելի վաղ բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Կարասին. Հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության
Կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ֆրանսիայում կրկին կշոգեն
Ֆրանսիա է վերադառնում շոգու ու չոր եղանակը։ Օդերևութաբանների խոսքերով, այս շաբաթ երկրի հարավային մասում, նաև Փարիզում կհասնի 40 աստիճանի։ Շոգի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Տուրիստների համար Եվրոպայի ամենաթանկ երկիրը
Տեղի բնակիչների միջին աշխատավարձը 4450 եվրո է, ինչի պատճառով էլ ապրանքների գներն այդքան բարձր չեն թվում նրանց, որքան արտասահմանցիներին։
Աղբյուր` Panorama.am
20:30
Տերյանական օրը՝ Գանձայում
Տոնը նշվում է 53-րդ անգամ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան...
Աղբյուր` Panorama.am
20:21
Որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի
Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: Այս տարվա...
Աղբյուր` Panorama.am
20:00
S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելուն միտված հանդիպումներն ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 35-րդն է, Լև Սարգսյանը՝ 39
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները: ՀԱՕԿ լրատվականի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել...
Աղբյուր` Panorama.am
19:36
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:26
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ
Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել։
Աղբյուր` Panorama.am
19:15
Գեղարքունիքի մի քանի համայնքում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  հուլիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}