Լիտվացին դարձել է «կնոջը շալակած տանելու աշխարհի չեմպիոն»
Լիտվացի տղամարդն ու իր կինը հաղթել են «կնոջը շալակած տանելու» աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Զույգը հաղթանակ է տարել՝ տասնյակ այլ զույգերի պարտության մատնելով։ Մրցանակը կնոջ կշռով գարեջուրն է։ Այս մասին գրում է ABC News-ը։
Վիտաուտաս Կիրկլիաուսկասն ու կինը՝ Ներինգա Կիրկլիաուսկասը 253,5 մ տարածությունն անցել են 1 րոպե 6,72 վայրկյանում։ Այս արդյունքը զույգը հիանալի է համարում։
Մրցույթին մասնակցել են ավելի քան մեկ տասնյակ երկրներից զույգեր, այդ թվում Ավստրալիայից, Ֆրանսիայից ու Գերմանիայից, որը տեղի է ունեցել Ֆինլանդիայի Սոնկայարվի շրջանում, մայրաքաղաք Հելսինկից մոտ 480 կիլոմետր հյուսիս։