Վանաձորի ավտոկայանը չունի մինիմալ սպասարկման պայմաններ. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին մտահոգել են Վանաձորի ավտոկայանի անմխիթար պայմանները: Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Աժ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայան:
Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման մեղմ ասած անմխիթար պայմաններով:
Հայաստանի երրորդ քաղաքի և մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ:
Ցավոք, այն ևս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի»,- գրել է Սուրեն Պապիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում