«Լուսավոր Հայաստան»-ը նախագիծ է ներկայացրել՝ չհիմնավորված խտրականությունը բացառելու նպատակով
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունը կիրառել նաև ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ։
Խմբակցությունը նախագծի անհրաժեշտությունը բացատրում է այսպես, համաձայն հարկային օրենսգրքի՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա:
Այդ պայմանագրերով, սակայն, չկա որևէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ:
«Հետևաբար, կարծում ենք, որ նման սահմանափակումը չունի որևէ հիմնավորում և առաջացնում է չհիմնավորված խտրականություն»,-նշում են խմբակցությունից։
Նախագծին կարելի է ծանոթանալ այս հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց