Բրիտանիայի հավանական վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Դոունինգ Սթրիթում ընկերուհու հետ ապրելու մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետի հավանական թեկնածու Բորիս Ջոնսոնը նախօրեին հրաժարվել է ասել, թե վարչապետ դառնալու դեպքում իր հետ վարչապետի նստավայր ապրելու տանելու է իր ընկերուհուն, թե ոչ։ Այս մասին գրում է reuters-ը։
Ջոնսոնը, որը ներկայումս ամուսնալուծվում է երկրորդ կնոջից, չի պատասխանել նաև նախորդ ամիս ընկերուհու՝ Քերրի Սիմոնդսի հետ գիշերային վեճի վերաբերյալ հարցին, որի պատճառով հարևանները ոստիկանություն էին կանչել նրանց տուն:
«Ես պարզապես չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնց սիրում եմ, քանի որ, եթե դուք նրանց քաշեք հանրության մեջ, նրանք չեն կարողանա պատասխանել իրենց համար։ Ես շատ խիստ կանոն ունեմ, որ չեմ մեկնաբանում նման հարցերը»,- ասել է Ջոնսոնը։