Թուրք վերլուծաբան. «S-400-ների մասերի մատակարարման օրը պատահական չէր ընտրված»
Թուրքական «Haberturk» պարբերականի հայտնի վերլուծաբան Մուրադ Բարդաքչըն ուշագրավ հոդված է հրապարակել Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ՝ «Ռուսաստանի կողմից S-400-ների մասերի մատակարարման մեկնարկի օրը պատահականություն չէր» վերնագրով։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը S-400-ների մասերը սկսեց մատակարարել հուլիսի 12-ից։ Ըստ հոդվածի հեղինակի՝ այդ օրը պատահական չէր ընտրված, քանի որ 1947թ.-ի հենց այդ օրը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել էր փոխօգնության մասին պայմանագիր։ Եվ այս առումով այն ունի խորհրդանշանական նշանակություն։
ԱՄՆ-ի հետ փոխօգնության համաձայնագիրը ստորագրվել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Հասան Սաքանի և Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Էդվին Վիլսոնի կողմից։
«Վերջապես S-400-ները հասան մեզ,- գրում է հեղինակը։ -Այն S-400-ները, որոնց վերաբերյալ քննարկումներ եղան ամիսներ շարունակ, այն S-400-ները, որոնք առաջացրեցին ԱՄՆ-ի զայրույթը, այն S-400-ները, որոնք անհանգստացրեցին ՆԱՏՕ-ին ու մեծ ազդեցություն թողեցին մեր դիվանագիտական հարաբերությունների վրա»,-
Այնուհետև Բարդաքչըն պնդում է, որ S-400-ների գնումը պայմանավորված էր այն վճռական քաղաքականությամբ, որը որդեգրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այդ համակարգերը գնելու որոշումը պակաս կարևոր չէր այն որոշումից, երբ մենք միացանք 20-րդ դարում Գերմանիայի գլխավորությամբ ստեղծված ռազմաքաղաքական բլոկին, կամ, երբ մենք 2-րդ աշխարհամարտից հետո ընտրություն կատարեցինք դեպի արևմտյան երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»։
Բարդաքչըն նկատել է տալիս, որ Թուրքիայի սպառազինությունը պատմության ընթացքում պարբերաբար փոփոխության է ենթարկվել՝ կախված այն բանից, թե Թուրքիան, կամ ասենք Օսմանյան կայսրությունը որ ռազմաքաղաքական դաշինքի մեջ է եղել։
«18-րդ դարում, երբ մենք մոտ էինք Ֆրանսիայի հետ, մեր ֆինանսական հնարավորությունների չափով բանակին մատակարարում էինք ֆրանսիական սպառազինություն։ Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ մենք լավ հարաբերություններ ունեինք Գերմանիայի հետ և մեր ձեռքում եղած հրանոթները, հրացանները գերմանական էին։ Իսկ երբ մենք որոշում կայացրեցինք բարեկամանալ ԱՄՆ-ի հետ 1940-ական թթ., մեր սպառազինությունը դարձավ ամերիկյան՝ ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան»։
Բարդաքչի կարծիքով՝ այս գործարքով եթե անգամ ՆԱՏՕ-ից դուրս գալու խնդիր չկա, ապա այնուամենայնիվ, նման գործարքով Անկարան իր հայացքը թեքում է դեպի այլ ուղղություն։
«Սա նշանակում է, որ այս գործարքից հետո Ռուսաստանը միանում է այն երկրներին, որոնցից մենք նախկինում գնել ենք սպառազինություն։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները