Հասարակություն 12:03 16/07/2019 Հայաստան

ՀՀ մարզերում ամենախոցելի իրավիճակում գտնվում են ամուսնալուծված կանայք

«Կանանց խնդիրների թեման չափազանց կարևոր եմ համարում։ Բարդ, հաճախ շահարկվող, միաժամանակ չափազանց նրբանկատություն են պահանջում կանանց խնդիրները»,-Հայաստանի տարբեր բնակավայրերում կանանց հիմնախնդիրներին նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Նա նշեց, որ ԱԺ-ում ի դեմս իրեն, նաև իր գործընկեր պատգամավորների, հետևողական աշխատանք են տանում խնդիրներին լուծում տալու համար։

«Վստահ եմ, որ քննարկումների շնորհիվ ու համատեղ  ջանքերով լուրջ արդյունքներ ենք գրանցելու Հայաստանում կանանց խնդիրների ինստիտուցիոնալ հաղթահարման ուղղությամբ»,- ասաց Լ. Նազարյանը։

Մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ, քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, այնպես էլ այլ նախարարությունների իրավասության շրջանակներում գտնվող հարցերին։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հանդիպումների ընթացքում 175 մարդու հետ են զրուցել։ Ամենատարածված խնդիրներն են՝ աշխատանքի և զբաղվածության, սոցիալ –տնտեսական, վեր են հանվել կարևոր հարցեր առողջապահության, կրթության, գենդերային խտրականության, որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավածության ցածր մակարդակի և բռնության մասով։

Փոխնախարարն ասաց, որ առաջին խնդիրը,  որը հանդիպել են, աշխատատեղերի  բացակայությունն է, մասնագիտությամբ աշխատելու սահմանափակ հնարավորությունը, վեր են հանվել խնդիրներ, որոնք առնչվում են աշխատանքի ընդունվելու ընթացքում խտրականության դրսևորմանը։

«Էլ ավելի խտրական վերաբերմունք ենք տեսնում կոնկրետ խմբերի  կանանց նկատմամբ, օրինակ հաշմանդամություն ունեցող կանանց, որը գտնվում են շատ ավելի խոցելի վիճակում։ Լուրջ խնդիր է նաև տարիքային խտրականությանը, միջին և ավելի բարձր տարիքի կանայք, ըստ էության, հայտնվում են մի իրավիճակում, երբ ստիպված են կատարել միայն ամենացածր որակավորում  պահանջող և ամենաչպաշտպանված աշխատանքը կամ ընդհանրապես չունենալ աշխատանք»,- ասաց փոխնախարարը։

Ժ. Անդրեասյանի խոսքով, կարևոր խնդիր է գյուղաբնակ կանանց և գյուտետեսական աշխատանքով զբաղված կանանց աշխատանքային իրավունքների խնդիրը։

Գյուղաբնակ աղջիկների կողմից բարձրացվել է մասնագիտական կրթություն ստանալու խնդիրը։ Արագածոտնի մարզում բարձրացվել է ընդհանրապես մասնագիտական ուսումնական հաստատությունների բացակայության խնդիրը, ինչը հավելյալ ծախսեր է առաջացնում այն ընտանիքների համար, որոնք որոշում են շարունակել կրթությունը, դրա համար ստիպված են հասնել մայրաքաղաք կամ տեղափոխվել այլ վայր։ Հանդիպումների ժամանակ բարձրացվել է եզդի աղջիկների կրթության իրացման խնդիրը։

Փոխնախարարն ասաց, որ գենդերային խտրականության խնդիրն առկա է ամենուր, շարունակում են ահազանգել   սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին։

«Ծնողավարման  հմտությունների պակաս ունենք։ Պետք է աշխատենք այս ուղղությամբ։   Հաճախ այն կարծրատիպային մոտեցումը, որ կիրառում են, գիտակցված չեն, ընդունված են միակն ու նորմալը, այս պարագայում աշխատանք կա տանելու հենց ընտանքիների, ծնողների հետ»,- ասաց Ժ. Անդրեասյանը։

Փոխնախարարն ասաց, որ  կանայք գրեթե չեն մասնակցում իրենց համայնքներին վերաբերող խնդիրների լուծմանը, իսկ ակտիվ կանայք էլ հեշտ թիրախավորվում են կամ պիտակավորվում։

«Համայնքապետարանները պետք է ավելի ակտիվորեն ներգրավեն բնակչությանը համայքներում իրականացվող ծագրերի շրջանակներում, ակտիվորեն ներառել կանանց, որոնք տարբերվող կարծիք են ունենում»,- նշեց Ժ. Անդրեասյանը։

Նրա խոսքով, տարբեր խմբերի կանանց՝  միայնակ մայրեր, տարեց կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց, ուղղված ծրագրերի կարիք ունեն։

Փոխնախարարն ասաց, որ ամենախոցելի իրավիճակում գտնվում են ամուսնալուծված կանայք, երբ զրկվում են ապրուստի միջոցից, բնակարանից, հաճախ դուրս են մնում նպաստի համակարգից, որովհետև չունեն բնակության կայուն վայր։

«Բացի նրանից, որ ունենք հանրային ընկալման խնդիր, ամենալուծվող կնոջ նկատմամբ փաստացի խոցելիության աստիճանը մեծանում է»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում ցավալի խնդիր է բարձարցվել. հաճախ ամուսինները գնում են արտագնա աշխատանքի, տղամարդն ունենում է որոշակի հաջողություններ, ամուսնալուծվում է, կնոջը հետ ուղարկում՝ զրկելով երեխաներին տեսնելու, երեխաների հետ շփվելու հնարավորությունից, թողնելով առանց ապրուստի։

«Ցավալի խնդիր է։ Ի՞նչ կարող ենք անենք մենք այս իմաստով այս կանանց պաշտպանելու համար»,- ասաց Ժ.Անդերասյանը։


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}