ԱՅԼՄԱՄՈՒԼ 13:43 16/07/2019 Հայաստան

«Ներկայիս պաշտոնյաները տգետ են, բթամիտ ու լկտի սուտասան». Արթուր Գրիգորյան

Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված  Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն իր նախկին գործընկերներին կամ ներկայիս իշխանությանը տգետ, բթամիտ ու լկտի սուտասան է անվանել: Այս մասին գրում է 168.am-ը։

«Նա  համարում է, որ «ներկայիս պաշտոնյաներն իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ՝ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրայի մեջ են դրսևորվում։

Նկատենք, 2019թ. փետրվարին շատ անսպասելիորեն պաշտոնանկ արված ստուգող մարմնի ղեկավարը,  ով նախկին իշխանության օրոք  հայտնի ակտիվիստ էր և ընկալվում էր՝ իբրև ամենաազնիվ բնապահպաններից մեկը, ու հեղափոխությունից հետո միայն մտավ պետական կառավարման համակարգ,  ըստ էության, լուռ էր, և առաջին անգամ է արտահայտվում   վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության մասին և միանգամից՝ այսքան կոշտ գնահատականով: Եվ նա իր վերաբերմունքն արտահայտել է Սևանա լճի լուրջ խնդրի համատեքստում՝ ներկայիս պաշտոնյաների հետ համեմատությունը տանելով «Չեռնոբիլ» հայտնի ֆիլմի դրվագների հետ:

Նա գրել է.  «Քիչ առաջ «Չեռնոբիլ»  ֆիլմն էինք նայում՝ տեղական չինովնիկական դասի հետ համընկումներն ապշեցուցիչ են՝ նույն տգետ, բթամիտ բյուրոկրատները, նույն լկտի սուտն «ամենաբարձր» մակարդակներում ու իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրային էությունը»:

Մի ուշագրավ փաստ ևս՝ երկար լռությունից հետո նա առաջին անգամ է խոսել նաև իր պաշտոնակության մասին՝ այն անուղղակիորեն կապելով Սևանա լճի հաշվին գործող կոռուպցիոն սխեմայի իր  բացահայտման  հետ, որի մասին զեկուցվել է անձամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  մինչդեռ հանցագործության կծիկը բացելու և կոռուպցիայի շղթայի թելը կտրելու փոխարեն՝ Փաշինյանը  Դավոսից հրաման է արձակել   հանցագործությունը բացահայտած  պաշտոնյային աշխատանքից  ազատելու մասին, որին, ի դեպ, հենց  ինքն էր մեծ վստահությամբ նշանակել վերահսկողի այդ պաշտոնին:

Եվ, ինչպես Արթուր Գրիգորյանն է նկատում, խնդիրը կառավարության նիստի քննարկումից այն կողմ այդպես էլ չի անցել, կոծկվել է գործը նաև իրենից հետո:

Ի դեպ, Արթուր Գրիգորյանը հաջորդ սկանդալային բացահայտումն է արել օրեր առաջ  ֆեյսբուքյան իր էջից տարածած հայտարարությամբ՝ առ այն, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի համառ պնդումների, թե համակարգային կոռուպցիան վերացել է, իրականում  «այլևս կարող ենք խոսել համակարգային կոռուպցիայի մասին», և նա իր ասելիքը հիմնավորել է՝ ի ցույց դրված մի խումբ  փաստարկներով:

168.am-ի հետ զրույցում այս օրերին Սևանում ընթացող ճահճացման  պրոցեսը բնապահպանն ազգային անվտանգության խնդիր է որակում, իսկ ներկայիս իշխանության սառը վերաբերմունքը՝  բնապահպանական տնտեսական հնարավոր աղետի նկատմամբ, հանցավոր անտաբերություն է համարում:

Ստեղծված իրավիճակի մեղավոր բնապահպանը տեսնում է ՀՀ Գլխավոր  դատախազություն-Ոստիկանությունը, և զուգահեռ՝ այլ իրավական կառույցներում իրենց դիրքերը պահած իշխանությանը հանդուրժելու մեջ:

«Իմ հետևությունն այն է, որ նախկին իշխանության հիմնական պատասխանատու օղակներում՝ Դատախազություն-ոստիկանություն, Բնապահպանության նախարարություն, քննչական այլ մարմիններ, այստեղ գործում են հները, և նրանք  են ըստ էության կառավարում համակարգը՝ այնպես, ինչպես նախկինում»,– ասում է Արթուր Գրիգորյանը և ակնարկում, որ այժմ Շրջակա միջավայրի նախարարության անվանափոխված Բանպահպանության նախարարությունում հեղափոխական կադրի կառավարումը ֆոմալ բնույթ է կրում:

Բնապահպանն ապշած է, որ ճահճացող Սևանի տագնապային խնդրին մինչ օրս միայն մեկ պաշտոնյա է անդրադարձել՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, մյուսներիը լուռ են վերից վար:

Գործադիր իշխանության ուշացած արձագանքը՝ քաղաքացիներից, ակտիվիստներից և ապա՝ միջազգային մամուլից հետո, բնապահպան Արթուր Գրիգորյանը նորմալ չի համարում: Նախարար Էրիկ Գրիգորյանի պարզաբանումների մասին կարծիք չունի, հավաստիացնում է, թե չի հետևել լրահոսին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուշացող արձագանքը ենթադրաբար կապում է այս պահին տարվող ուսումնասիրությունների հետ, որպեսզի կարծիք հայտնելիս երկրի ղեկավարը չսխալվի և ստիպված չլինի հերքել հետագայում:

Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Սևանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներ լինեն ու դրան զուգընթաց  քայլերը դառնան որոշ պաշտոնյաների հրաժարականի պահանջ։

«Իրավիճակն այնպիսին է, որ ես չեմ բացառում՝ ինչ-որ պաշտոնյաների հրաժարականի պահանջ դառնա, հանրային պահանջ ձևավորվի»,- ասում է բնապահպանը՝ չորոշակիացնելով՝ ինքն այդ ակցիաները կխրախուսե՞ր, թե՞ ոչ:

«Այն, ինչ այս պահին կատարվում է Սևանի հետ, ազգային անվտանգության խնդիր է, ճահճացման գործընթացը երկրին տնտեսական ու էկոլոգիական լուրջ վտանգների առաջ կկանգնեցնի: Կենդանական աշխարհը կդառնա էկզոտիկ կենսամիջավայրին բնորոշ, փաստորեն,  գորտերի համար հարմար միջավայր է դառնում Սևանը»:

Եվ սրանում նա մեղադրում է նախկին և ներկա իշխանություններին՝ ընդգծելով, որ այն, ինչ պետք է նախկին իշխանությունն աներ, չի արել նաև այս իշխանությունը:

«Պարզապես չպիտի խաղային  էկոհամակարգի  հետ՝ ջրի բացթողում, ջրի մակարդակի բարձրացում ապահովելու պրոցեսների ժամանակ,  և հետո պիտի քայլեր ձեռնարկվեին կլիմայի փոփոխության ժամանակ,  որպեսզի կլիմայի տաքացման պայմաններում  զուգընթաց քայլերն այս աստիճան չազդեին էկոհամակարգի վրա»:

Սյուզի Բադոյան»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Հրդեհ՝ Մատենադարանի հետնամասում
Այսօր ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր...
Աղբյուր` Panorama.am
21:00
Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում...
Աղբյուր` Panorama.am
20:22
Հանրահավաքին Խաչիկ Ասրյանին հենց բեմի վրա տուգանեցին
Երևանի Ազատության հրապարակում կայացավ  «Միասնական Հայաստան» ազգային շարժման հանրահավաքը՝ «Հեռացնե՛նք  Նիկոլին»...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են
...սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am
20:09
ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում արտադրական դժբախտ պատահարների 66%-ը եղել է հանքագործական աշխատանքների ժամանակ
Ըստ ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Ճապոնիան 2,6 մլրդ դոլար ներդրում կկատարի տիեզերքի հետազոտման գործում
Հաջորդ ֆինանսական տարում (2021 թ. ապրիլի 1-2022 թ. մարտի 31) Ճապոնիայի ավիատիեզերական գործակալության («JAXA») բյուջեն կկազմի...
Աղբյուր` Panorama.am
19:30
COVID-19- ը կարող է կործանարար լինել ուղեղի համար. գիտնականներ
Կորոնավիրուսային վարակը կարող է կործանարար լինել ուղեղի համար, հայտնում է «Nature» ամսագիրը՝ հղում կատարելով Լիվերպուլի համալսարանի,...
Աղբյուր` Panorama.am
19:15
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մրցույթի համար պատրաստել են չորս սցենար
«Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները հայտարարել են հաջորդ տարի միջոցառման անցկացման չորս տարբերակ: 360tv.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:00
ԱՄՆ-ում ավելի քան 50 միլիոն դոլար է հավաքվել՝ Լենինի մարմինը գնելու համար
Ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դատունան հայտարարել է, որ Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար ԱՄՆ-ում արդեն հավաքվել է ավելի քան 50 միլիոն դոլար: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների
Բարսելոնայի «Ալիմմենտա» կլինիկայի սննդաբան Ադրիանա Օրոսն հայտնել է՝ որն է նիհարելու ամենաարագ և ամենահեշտ միջոցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի»
ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն
Աղբյուր` Panorama.am
18:15
Եղիսաբեթ Երկրորդը պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին զրկել է Ասպետական ​​շքանշանից
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը որոշել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին հանել Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշանի՝ ասպետների...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ֆինանսների նախարարությունը բացառում է, որը գործը կապ ունի Մկոյանի քաղաքական գործունեության հետ
Վրաստանի Ֆինանսների նախարարության Քննչական ծառայությունից հաստատում են, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող գազային ընկերություններից...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»՝ երեխաների օգնությամբ
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում
Աղբյուր` Panorama.am
17:48
Պետրոսյանը նշել է Ստեպանենկոյից ամուսնալուծության պատճառը
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը նշել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծության պատճառը: Արտիստի խոսքով, իր նախկին կինը իրեն կյանքից դուրս էր նետել։...
Աղբյուր` Panorama.am
17:37
Աղի արտադրությունն աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020 թվականի հունվար-հուլիսին 6,8%-ով  աճել է աղի արտադրության ծավալը՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մեկնարկել է Եվրոպայի պատանեկան օնլայն առաջնությունը
Հայ շախմատիստներից հաջող են մեկնարկել Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը, Ալեն Երեմյանը, Միլենա Գասպարյանը, Աստղիկ Հակոբյանը և Ասյա Եդիգրարյանը.
Աղբյուր` Panorama.am
17:15
Հունաստանում հզոր ցիկլոնը երկու մարդու կյանք է խլել
Հունաստանի տարածքով միջերկրածովյան հզոր ցիկլոնի անցման արդյունքում երկու մարդ է մահացել, երեք հոգի անհայտ կորել է, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Կինոն երբեք չի մեռնի»
Համաճարակի ֆոնին Սան Սեբաստիայում բացվում է կինոփառատոն
Աղբյուր` Panorama.am
17:00
COVID-19-ից ապաքինված մայրը կարող է երեխային փոխանցել հակամարմիններ
COVID-19- ով վարակված և առողջացած կինը կրծքի կաթի հետ մեկտեղ կարող է իր երեխային փոխանցել կորոնավիրուսի հակամարմիններ: Բայց կրծքով կերակրման...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՌԴ-ն ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի հետ սահմանը չի բացում
Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները ԵԱՏՄ երկրներից Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ուրբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Բրիտանիայի արտգործնախարարի թիկնապահը լիցքավորված ատրճանակը ինքնաթիռում է մոռացել
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի անվտանգության աշխատակիցը լիցքավորված ատրճանակը պատահաբար թողել է Վաշինգտոնից Լոնդոն հասած...
Աղբյուր` Panorama.am
16:35
Երևան-Մեղրի ճանապարհին բռնկված բեռնատարը նախնական տվյալներով տեղափոխում էր կարագ
Այսօր  ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կորոնավիրուսով վարակված կինը մասնակցել է թոռան հարսանիքին և մահացել
Կորոնավիուսով վարակված մի կին մահացել է թոռան հարսանիքին մասնակցելուց մի քանի օր անց, հայտնում է «The Sun»-ը: Նորապսակները...
Աղբյուր` Panorama.am
16:15
«Լոռի»-ն բրազիլացի նոր հարձակվող ունի
Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան և պայմանագիր կնքել «Լոռիի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Այգուտում մոտ 170 հակ անասնակեր է այրվել
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է կուտակած...
Աղբյուր` Panorama.am
16:00
Հյ.Իռլանդիայի առողջապահության նախարարն ասել է՝ Վան Մորիսոնի աշխատանքները վտանգավոր են
Հյուսիսային Իռլանդիայի առողջապահության նախարարը հորդորել է զգուշանալ հեղինակ-կատարող Վան Մորիսոնի աշխատանքներից: «Ես չգիտեմ, թե որտեղ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Նավալնին պատմել է կոմայից դուրս գալու և իր բուժման մասին
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին խոսել է կոմայից դուրս գալու և Բեռլինի «Չարիտե» հիվանդանոցում բուժում ստանալու մասին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Երեք պատանիները դպրոցից գողացել են ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ
Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 18-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}