16:35 16/07/2019

ԼՂ ադրբեջանական համայնքի «ռեբրենդինգի» հետքերով

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

2018թ. դեկտեմբերից այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական» համայնքը գլխավորում է Թուրալ Գանջալիևը՝ Ադրբեջանի ԱԳՆ երիտասարդ աշխատակից, ով ներկայանում է որպես Շուշեցի։ Այս նշանակումը բավականին հետաքրքիր էր թե՛ ժամկետի, թե՛ նշանակված անձի տեսակետից։ Երիտասարդ դիվանագետի «ընտրությունն» այս պաշտոնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ անցյալ տարվա դեկտեմբերին Միլանում տեղի ունեցած հանդիպումից մի քանի օր հետո։ Միլանյան հանդիպումից հետո ընդունվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների համատեղ հայտարարությունը։ Քիչ հանդիպող երևույթ ԼՂ բանակցային գործընթացում։ Ավելին, հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ «Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը մեզ չէր հաջողվում երկար ժամանակ»։

Ահա բանակցային այս դրական դինամիկայի ֆոնի վրա Գանջալիևի նշանակումը որոշ փորձագետներ ներկայացնում են որպես Ադրբեջանի կողմից նախապատրաստական քայլ՝ ԼՂ հետ ուղիղ երկխոսության մեջ մտնելու համար։

Հիշենք, որ Հայաստանի նոր իշխանությունները պնդում են, որ պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը և Լեռնային Ղարաբաղը պետք է ուղղակիորեն ներգրավվի բանակցային գործընթացում։ Բնականաբար, այս մոտեցմանը կտրականապես դեմ է Ադրբեջանը, ով շարունակում է պահպանել ժամանակավրեպ այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի շրջան, ու առկա խնդիրների քննարկելու համար պետք է ներգրավել ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքներին։

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստ չէ ուղիղ, հավասար-հավասարին երխոսել Արցախի հետ, բայց պատրաստ է դա անել «ադրբեջանական համայնքի» մակարդակով, ուստի և ուժեղացվում է այդ կառույցի կարողությունները՝ գործող դիվանագետին նշանակելով դրա ղեկավար։ Ի դեպ, Թուրալ Գանջալիևը բավականին արագ մտել է իրեն վերապահված քարոզչական դերի մեջ՝ ակտիվ է սոցիալական ցանցերում, ելույթներ է ունենում տարաբնույթ միջոցառումներին, երբեմն պատասխանում է Արցախի նախագահի խոսնակի մեկնաբանություններին։

Այս զարգացումները տեղիք են տվել որոշ փորձագետների եզրակացնելու, որ Ադրբեջանը կարող է գնալ բանակցային ձևաչափի փոփոխման՝ պայմանով, որ Արցախի իշխանություններից բացի դրանում ներառվեն նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»։ Նման ենթադրությունների առիթ տվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ համանախագահներն հանդիպել են ԼՂ փաստացի իշխանությունների և «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի» հետ։

Ադրբեջանի «համայնքային երկխոսության» թեզը նոր չէ, և ամեն անգամ վեր է հանվում՝ Արցախի սուբյեկտության շուրջ քննարկումների համատեքստում։

Անկախ հետագա զարգացումներից, մի բան պետք է հստակ ամրագրել, որ Արցախի հանրապետությունն ու «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված հասարակական կազմակերպությունը հավասարազոր գործընկերներ չեն երկխոսության համար։

Դրանք ծագումնաբանորեն ու գոյաբանորեն տարբեր կառույցներ են և չեն կարող հավասարեցվել ո՛չ իրենց կարգավիճակով, ո՛չ գործառություներով։ Բոլոր հնարավոր քննադատություններով հանդերձ՝ Արցախը պետություն է, թեկուզև չճանաչված։ Այն քաղաքական կազմակերպություն է, որ քաղաքական իշխանություն է իրականցնում որոշակի տարածքի վրա, ընտրությունների միջոցով ձևավորում է այդ իշխանությունները և ունի ինքնիշխան միավորին բնորոշ ատրիբուտիկա։ Իսկ ճարտարախոս Թուրալ Գանջալիևի ղեկավարած կառույցը, եթե ձերբազատվի պրոպագանդիստական գործառույթներից, կարող է լավագույն դեպքում դառնալ ոչ կառավարական կազմակերպություն։ Ուստի, Ադրբեջանի իշխանությունները, եթե իրոք ուզում են «բովանդակային բանակցություններ», ապա պետք է իրենք էլ փոխեն իրենց դիրքորոշումները, և ոչ թե ստեղծեն ինչ-որ սուրոգատ կառույց և դրա միջոցով փորձեն խարխլել ԼՂ բնակչության սեփական ձայնով հանդես գալու իրավունքը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում կարգելվի պլաստիկե շշերի վաճառքը
Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում օգոստոսի 20-ից կարգելվի պլաստիկե շշերի վաճառքը։ Այս մասին հայտնում է Lonely Planet-ը: Նշվում է,...
Աղբյուր` Panorama.am
19:49
Ամերիկացի գործարարը պնդում է՝ Պորոշենկոն առնվազն 8 միլիարդ դոլար է հանել Ուկրաինայից
Որպես պետության ղեկավար, Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոն երկրից դուրս է բերել առնվազն 8 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Սիսիանի Գետափ թաղամասում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 19-ին...
Աղբյուր` Panorama.am
19:21
2018թ․ Գերմանիան արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո արժողությամբ ապրանքների վաճառքը
Գերմանիայի կառավարությունը 2018թ․ ընթացքում արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երկակի նշանակության (և ռազմական, և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Հայ թատրոնի նահանջը ուղղակիօրէն կապուած է արեւմտահայերէնի նահանջին հետ»
Հայ թատրոնի մասին «Արևելք»-ը  զրուցել է Պօղոս Չալկըճըօղլուի հետ: Պոլսահայ ներկայ իրողութեան մէջ Պօղոս Չալկըճըօղլու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը
ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆինլանդիան գնելու հիպոթետիկ առաջարկը մերժելուց հետո, Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ շահագրգռված կլիներ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վրացական կայքն ահազանգում է հակահայական քարոզչություն անող լրատվական հարթակի մասին
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սորոսը մեծացնում է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի ֆինանսավորումը
Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ» -ը կավելացնի իր ֆինանսավորումը Կենտրոնական Եվրոպական  համալսարանի (CEU) համար, ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է
Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում  գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 267  մլրդ 115.1 մլն դրամ՝...
Աղբյուր` Panorama.am
17:45
HALO Trust-ը՝ Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորության մասին
  «Ամերիկայի Ձայն»-ի գրավոր հարցմանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ պատասխանել են The HALO Trust...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհն օգոստոսի 19-ին որոշ ժամանակով փակ է լինելու. ԱԻՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից 16:00-ն Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հորդառատ անձրևներ Սոչիում
Այսօր առավոտյան հորդառատ անձրևներ են տեղացել Սոչիում, որոնք շարունակվել են Ադլերում: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ դրանք, սակայն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ոտքեր չունեցող տղայի հանդիպումը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի հետ
Ղազախստանցի Ալի Տուրգանբեկովը, որն առանց ոտքերի է ծնվել,  ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի սուպերգավաթի մրցախաղից  առաջ  հնարավորություն է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Բագրավան գյուղում 1300 հակ անասնակեր է այրվել
Օգոստոսի 17-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում...
Աղբյուր` Panorama.am
16:29
Արագածոտնի մարզպետարանը հերքում է
Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հraparak.am կայքի 17.08.2019թ. «Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
16:18
«Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտությունը Շիրակի մարզում» ծրագիրն ավարտվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Հերթական գրպանահատն է բերման ենթարկվել
Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալեքսանդր Եսայանը՝ Բարաք Օբամայի Հայաստան հնարավոր այցի մասին
Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների Ալեքսանդր Եսայանը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:30
Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:17
Հրապարակվեց Հայաստանում անցկացվող «WCIT 2019»-ի 10 հիմնական բանախոսներից 5-ի անունները
Երևանում հոկտեմբերի 6-9-ը  տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը։ Կազմակերպիչներն այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սոչի, Ստրասբուրգ, Սան Պաուլու… Airbus A320 շարքի օդանավերի ամենախոշոր ավիաաղետները
   «Ուրալյան ավիաուղիներ»-ի А321 օդանավն օգոստոսի 15-ին թռիչքից մի քանի րոպե հետո կոշտ վայրէջք էր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ուկրաինայում թռիչքի ժամանակ Ми-2 ուղղաթիռն ընկել է
Ուկրաինայի Լվովի շրջանում Ми-2 ուղղաթիռն ընկել է Բրոդի  օդանավակայանում՝ թռիչքի ժամանակ: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է...
Աղբյուր` Panorama.am
14:38
Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան
Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Tokyo Star» հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի զոհվել է 8 մարդ, ևս 10-ը...
Աղբյուր` Panorama.am
14:31
Թրամփն իր 400 հազար դոլար աշխատավարձը հետ է փոխանցել պետությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարվա երկրորդ քառորդի աշխատավարձը նվիրաբերել է հանրային առողջապահության ծառայությանը՝ շարունակելով իր աշխատավարձը...
Աղբյուր` Panorama.am
14:19
Դավիթ Տոնոյանը կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա. Սասուն Միքայելյան
«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա»,- այս  մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:01
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը. ՄԻՊ
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը
Համացանցում հայտնվել է Մոսկվայի շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած A321 ինքնաթիռի օդաչուների և կարգավարների միջև...
Աղբյուր` Panorama.am
13:33
Երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես նրան չի օգնում ոչինչ. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՍԴ անդամների հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի Սա մեր ռազմավարական տեսլականն է. Արմեն Գրիգորյան
15:04 26/07/2019

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի Սա մեր ռազմավարական տեսլականն է. Արմեն Գրիգորյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}