3D հետիոտնային անցում՝ Երևանում
«Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։ 3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»,- լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ու կից ներկայացրել լուսանկար։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ