Ֆեյսբուքում ծերացման վտանգը՝ ըստ Սամվել Մարտիրոսյանի
Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկվանից բազմաթիվ օգտատերեր FaceApp են փորձարկում, որի օգնությամբ ստանում են իրենց լուսանկարները ծեր տարիքում։ Այս գայթակղությանը չեն դիմացել նույնիսկ քաղաքական, հասարակական գործիչներ։
Panorama.am-ը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքվեց՝ վտանգավո՞ր է արդյոք App-ի փորձարկումը։
«Այո, կարող է առաջացնել նյարդային համակարգի քայքայում»,-կես կատակ-կես լուրջ ասաց Մարտիրոսյանը։
Իսկ ավելի լուրջ, եթե մեծ թվով օգտարերեր մուտքի հնարավորություն են տալիս այդ հավելվածին, ապա տեսականորեն ֆեյսբուքն էլ կարող է խոցելի դառնալ։
«Լուրջ վտանգ չկա։ Մարդիկ պետք է միշտ հիշեն, եթե ֆեյսբուքում մուտք են տալիս մի երրորդ հավելվածի, տեսականորեն դա նշանակում է, որ հնարավոր է որևէ ներազդեցություն այդ հավելվածի կողմից այն դեպքում, երբ դա կոտրեն»,-ասաց Մարտիրոսյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է պատկառելի տարիքում։ Լուսանկարը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում՝ հետևյալ գրառմամբ. «Կյանքներս կերաք էլի... Ծերացանք :)))»։
Վրացագետ Ջոնի Մելիքյանն է: «Վերադարձ ապագա։ Ես՝ 2045-2050 թվականներին»,-գրել է նա։ Մեկնաբանություն թողած օգտատերերն էլ նրան նմանեցրել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ամերիկացի դերասան, կոմիկ ու երգիչ Ձեյմս Բելուշիի, ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ