ԵՄ-ում ամենաթանկ մթերքը Դանիայում է
Եվրամիությունում ամենաթանկ սնունդը Դանիայում է։ euromag.ru –ի հաղորդմամբ, «Եվրաստատ» վիճակագրական գործակալության վերջին տվյալներով, Դանիայում սնունդը 30 տոկոսով ավելի թանկ է, քան ԵՄ-ում միջին հաշվարկով։ Դանիային հաջորդում է Ավստրիան և Լյուսքսեմբուրգը. երկու երկրում սնունդը 25 տոկոսով ավելի թանկ է, քան ԵՄ-ում միջին հաշվարկով։
Ամենաէժան սնունդը Ռումինիայում է (ԵՄ-ում միջին հաշվարկով էժան է 34 տոկոսով), Լեհաստանում (31 տոկոսով) և Բուլղարիայում (24 տոկոսով)։
Ամենամեծ տարբերությունը՝ 4 անգամ, արձանագրվել է ծխախոտի և այլ ծխախոտային ապրանքների միջև։ Ամենաաէժան ծխախոտը Բուլղարիայում է, ամենաթանկը՝ Մեծ Բրիտանիայում