Երուսաղեմի Հայ պատրիարքից ներողություն են խնդրել
Երուսաղեմի Հայոց պատրիարքարան են այսօր այցելել ու Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ հանդիպել Քնեսեթի անդամ և Հին Երուսաղեմի հրեական թաղամասի բնակիչ Իցխալ Փինդրուսը, ռաբբի Դավիթ Ռոզենը, ոստիկանության սպաններ ու Երուսաղեմի միջմշակութային կենտրոնի տնօրեն Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը մանրամասնում է, որ հանդիպման ընթացքում նրանք նախ ներողություն են խնդրել հուլիսի 8-ին ժառանգավոր սաների վրա կատարած հրեա ծայրահեղականների հարձակման համար և քննարկել են, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել` նման երևոիյթներն ապագայում կանխելու համար: