Նախարար. Հայաստանում չկա այնպիսի մի խնդիր, որը հատուկ է միայն հայ կանանց
«Բացի քննարկումներից, նաև պետք է քայլեր ձեռնարկել խնդիրների լուծման համար»,- Հայաստանի տարբեր բնակավայրերում կանանց հիմնախնդիրներին նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած քննարկումից հետո ասաց նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա նշեց, որ կան խնդիրներ, որոնք հնարավոր է արագ լուծել, տեխնիկական լուծումներ են պահանջում, կան խնդիրներ, որոնք երկարաժամկետ քաղաքականության կամ ծրագրերի արդյունքում պետք է լուծվեն։
«Պատրաստվում ենք սերտ համագործակցել կառավարության, Ազգային ժողովի մեր գործընկերների հետո, որպեսզի կարողանանք դրանց հնարավորինս արդյունավետ լուծում տալ»,- ասաց նախարարը։
Զ. Բաթոյանի խոսքով, Հայաստանում չկա այնպիսի մի խնդիր, որը հատուկ է միայն Հայաստանին, աշխարհի տարբեր երկրներում կանայք ունենա նույնատիպ խնդիրներ, կարելի է գտնել լուծումներ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ մարզերում ամենախոցելի իրավիճակում գտնվում են ամուսնալուծված կանայք
- Բռնությունների մասին լուրերի լատենտայնությունը չի օգնում դրանց բացահայտմանը
- Մանե Թանդիլյան. Կոչ արեցի կանանց հրաժարվել «ես չեմ կարող» մոտեցումից
- Գեղասարի հարսները, տրակտորներն ու լոդրները