Գելենջիկի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով հայաստանցի ընտանիք է զոհվել
Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Գելենջիկ գյուղին կից մայրուղու վրա վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, վթարի մասին տեղեկություն ոստիկանությունը ստացել է անցած գիշեր։ Ըստ նախնական տվյալների, վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու շրջվել։
«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է այլ պետության համարանիշով մեքենայի վարորդը, երեք ուղևորները, որոնցից երկուսն անչափահաս աղջիկներ են»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Kubnews-ի փոխանցմամբ, ընտանիքը Հայաստանից է՝ 28-ամյա տղամարդը, 22-ամյա կինը, հինգամյա և յոթամյա դստրերը։