Իրավունք 20:04 17/07/2019 Հայաստան

Արամ Վարդևանյան. Դատավորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում տեխնիկական խոչընդոտի խնդիր է երևում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, ՍԴ-ում նրա ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը սպասում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը։

Հատուկ քննչական ծառայությունն առայժմ միայն հաստատել է խուզարկության փաստը, այլ մանրամասներ չի հայտնել։ Շատ հարցեր անպատասխան է թողնում նաև դատավորը։ Նա միայն հաստատել է խուզարկության փաստն ու հայտարարել՝ պատրաստվում է վիճարկել ՀՔԾ քննիչի որոշումները։ Չնայած խուզարկության պատճառների մասին ինֆորմացիան սուղ է, բայց այն շատերը պայմանավորում են ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելու, գործը կասեցնելու որոշման հետ։

«Տեղի ունեցածը կարող է տարբեր հարցեր առաջացնել թե հանրության, թե մասնագիտական շրջանակների մոտ։ Բայց այս ամենի արդյունքում փաստացի խնդիր  է առաջանում։ Գիտեք, ՍԴ որոշումից հետո խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ պետք է հրավիրեր այն դատավորը, ով վարույթ է ընդունել այս գործը։ Տվյալ դեպքում այդ դատավորը պարոն Դավիթ Գրիգորյանն է։ Այս առումով, կարծես թե, որոշակի տեխնիկական խոչընդոտի խնդիր է երևում։ Սա դեռևս առերևույթ ենք նշում, որովհետև բավականին կցկտուր է ներկայացված տեղեկատվությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծեց, այս պարագայում առավել կարևոր է հանրությանը պատճառաբանված տեղեկատվություն ներկայացնելը, ինչը մինչ այս պահը չի եղել։

«Տեսեք, հաստատվում է, որ տեղի է ունեցել խուզարկություն։ Դա շատ փոքր տեղեկատվություն է, սակայն այդքանով հանդերձ պարունակում է ռիսկեր դատական իշխանության նկատմամբ։ Պատահական չէ, որ Դատական օրենսգիրքն առահասարկ ցանկացած քրեական գործի պարագայում, անկախ այն բանից թե որ դատավորն է գործով անցնում, պարտադիր նախատեսում է, որ ողջ գործընթացի շրջանակում դատարանի ու դատավորի հեղինակությունը պետք է գերակայող լինի։ Իսկ մինչ այս պահը հրապարակված տեղեկատվությամբ հակառակ իրավիճակն են առաջացնում։ Այս տեսանկյունից հարցը խնդրահարույց է»,-մանրամասնեց փաստաբանը։

Խոսելով նախաքննական գաղտնիքի մասին, Վարդևանյանն ընդգծեց, որ դրա հրապարակայնացումը չափազանց հայեցողական է։

«Ի վերջո նախաքննական կամ քրեական վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ հրապարակայնացնի՞, թե՞ ոչ։ Իսկ որո՞նք են չափորոշիչները։ Ենթադրենք գործով անցնող անձը հայտնի է կամ ձեռնարկատեր է, դրա վերաբերյալ մենք մանրամասն ու մեծ մամուլի հաղորդագրություն ենք ստանում։ Հիմա, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության գործունեության մասին, հիշենք, յուրաքանչյուր դատավոր ներկայացնում է դատական իշխանությանը, պարզապես խոսում են քննչական մեկ գործողության մասին, ինչը խնդրահարուց երևույթ է։ Հետևաբար հարցեր առաջանում են, այս պահի հրամայականն ու օբյեկտիվ պահանջն է, որ տեղեկատվություն տրամադրվի»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածները գերազանցում են 500-ը. Գազետա.ռու
Ադրբեջանում բժիշկները մեկ օրում հաստատել են կորոնավիրուսի վարակի 78 դեպք, ինչը դեպքերի ընդհանուր թիվը հասցրել է 521-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Փաշինյանը կպատասխանի առավել շատ լայքեր հավաքած հարցերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը երեք ժամ կհատկացնի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Նա գրել է. «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Միքայել Մելքումյան. Առնվազն ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրա պետք է անհապաղ հետաձգել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ, կառավարությունը պետք է մտածի հարկային արձակուրդ տալու...
Աղբյուր` Panorama.am
15:53
ԱՆ. Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժել է պացիենտներից մեկը
Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գազի պայթյունից Օրեխովո-Զուևում հինգ հարկանի շենքի մի քանի հարկ է փլուզվել
Կենցաղային գազի պայթյունից ՌԴ Օրեխովո-Զուև քաղաքի հինգ հարկանի շենքում, փլուզվել են մի քանի հարկեր, շաբաթ օրը «Ինտերֆաքս» -ին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 157-ի. Առաջին ալիք
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս մեկ անձ: Այս մասին գրում է վրացական «Առաջին ալիքը»՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Պատգամավոր. Դե գնացեք ու ուրիշ երկրների օդանավակայաններում մնացած ՀՀ քաղաքացիներին բացատրեք՝ ազգային ավիացիան «թանկ հաճույք է»
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ո՞վ էր ասում, որ մեզ ազգային ուղևորափոխադրող պետք չէ.ասեմ ավելին`ԱԺ-ում այս հարցի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Հայաստանում կա չծախսված 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ. վարչապետ
Կառավարությունում այսօր տեղի ունեցած կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Օրերս Երևանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր. Արևելք
Օրերս  Երևանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ Մարի Մարանյան-Շիշոյանն էր: Այս մասին հայտնում է arevelk.am-ը: Նա Հալեպից...
Աղբյուր` Panorama.am
14:55
Թուրքիայում 20-ից ցածր տարիք ունեցող քաղաքացիներին արգելվել է տնից դուրս գալ. Լենտա.ռու
Թուրքիայի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի միջոցները և 20-ից ցածր տարիքի քաղաքացիներին արգելել են լքել իրենց...
Աղբյուր` Panorama.am
14:50
ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ է վարակազերծել
ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Արմավիրում մեղուների մասայական անկում է գրանցվում. ահազանգում է պատգամավորը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ահազանգում է՝ Արմավիրի մարզում  մեղուների մասսայական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունը ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
Այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի(ԿԽ) ընդլայնված նիստը, որի օրակարգում մարտի 31-ին կայացած...
Աղբյուր` Panorama.am
14:22
Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչպես սնվել կորոնավիրուսի համավարակի ժամանակ. ԱՀԿ
Ռոսպոտրեբնադզորը կիսվել է ԱՀԿ-ի առաջարկություններով, թե ինչպես համաճարակի ժամանակ ճիշտ սնվել, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել գնումների...
Աղբյուր` Panorama.am
14:00
Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը
Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}