Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին
«Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարավել է իրենց կայքում, որում ասել են՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրության մասին, որտեղ անդրադարձ կա Հայաստանում ընթացող գործընթացներին։
Նրա խոսքով, պայմանավորվել են, որ օրենսդրական փոփոխությունների շուրջ պետք է խոսեն։
«Համենայն դեպս՝ քաղաքական մակարդակի շփումներում և Եվրախորհուրդը, և Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասել վարչապետը։
Ն. Փաշինյանի խոսքով, այսօրվա դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ. «Սա տիրոջ-ստրուկ դատական համակարգ է։ Մեկ տարվա ընթացքում փոխանակ դատավորները, դատական համակարգը զբաղվեն ինքնամաքրմամբ, այդ մարդիկ տերեր են փնտրում, գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Այսօրվա Հայաստանը չունի իր դատարանը։ Սա կոռումպացված նախկին համակարգի դատարանն է։
Բայց սա չի նշանակում, որ դատական համակարգում իսպառ բացակայում են դատավորներ, որոնք այս նոր արժքների կրողն են»։
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր են Սահմանադրական փոփոխություններ, նա պատասխանել է. «Ճիշտ չեմ համարում, որպեսզի սահմանադրությունները երկրում հաճախ փոխվենք: Կարծում եմ՝ խորհրդարանական համակարգը պետք է շանս ունենա, որպեսզի մենք հասկանանք՝ ինչպիսի համակարգ է սա։ Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է մեկնաբանվել, որ նոր վարչապետ է, նոր կառավարություն, իրենք էլ հիմա ուզում են իրանց վրա ձևել Սահմանադրությունը։ Բայց նորմալ եմ համարում, որ հանրության մեջ լինեն այդպիսի նախաձեռնություններ»։
Նրա խոսքով, եթե անհրաժեշտ լինի ՍԴ-ում ստեղծված վիճակը լուծելու համար քայլեր ձեռնարկել, այս համատեքստում կարելի է գնալ սահմանադրական փոփոխությունների։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ կառավարությունը կդիմի Վենետիկի հանձնաժողովին՝ դատական օրենսգրքի փոփոխությունների եզրակացության համար
- Լենա Նազարյանը կասկածի տակ է դնում Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը
- Մենք որպես ԵԽ անդամ պետք է նաեւ հաշվի առնենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. Սիսակ Գաբրելյան
- Ռուբեն Մելիքյան. Վենետիկի արձանագրությունից հետո մենք հասկացանք, թե ինչու էր իշխանության այս հապճեպությունը
- «Իրավական ուղի». Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՀՀ Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ
- Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի հայտարարության մասին․ Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում