10:01 17/07/2019 Հայաստան

Կալանավորված լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի) բավարարել է  ներկայացված վերաքննիչ բողոքը և Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելը ճանաչեց թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:

Այս մասին Panorama.am-ին հայտնեցին  «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Սահմանված չափով գումարը վճարելուց  և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո  Գայանե Մանուկյանը  գործի նախաքննությանը կմասնակցի ազատության մեջ գտնվելու պայմաններում:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հունիսի 20-ին տեղեկացրել էր՝ նախնական տվյալներով՝ 2019 թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ և, ներկայանալով որպես լրագրող, հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ: Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:

2019 թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է:

Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ 2019 թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Լրագրողը կասկածվում է սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափերի շորթում կատարելու մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:31
50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում տեղակայված խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և փախստականների շարասյուները: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Սոս Հակոբյան. Ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է. «Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
10:20
Եվրոպական խորհրդարանը բանաձևում դատապարտում է Թուրքիային՝ Արցախում նրա ապակայունացնող դերի համար
Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի հունվարի 20-ին ընդունել է «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի զինծառայող
Ֆիզուլիի տարածքում ականի պայթյունից զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռաշադ Ջավադովը:  militarynews.ru-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:07
Շավարշ Գևորգյան. Այն, ինչ արվել է Հ2-ի և նրա սեփականատիրոջ նկատմամբ, միայն քաղաքական որոշման հետևանքն է
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հարցազրույց է հրապարակել Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Սենոր Հասրաթյանը Շուշիի մասին պատմական ակնարկ է հրապարակել անտեղյակների համար
ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում համառոտ պատմական ակնարկ է հրապարակել բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը:...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Հայկ Մարությանը քաղաքապետարան է գնացել դեկտեմբերի 30-ին ու միանգամից մոտ 200 շինթույլտվության համար փաստաթուղթ է ստորագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործության...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Պատերազմից հետո չի դիմացել` ազատվել է աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական նշանակված Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ, հակառակը, նրանց նոր պաշտոնների է նշանակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44 օր տևած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Ուրիխանյանի առաջարկած նախագիծը միանշանակ չի ընդունվել պատգամավորների շրջանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Հայաստանում շինարարության ծավալները նվազել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Ինչու զինգրքույկներում չի նշվում պատերազմի մասնակից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Տավուշի մարզում արդեն պատրատսվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզում արդեն պատրատսվում են...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Փաշինյանի՝ ընդդիմության հետ բանակցելու փորձերը շանտաժի են վերածվում.
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այս շրջանում ոչ միայն հանդիպումներ է ունենում աննշան կուսակցությունների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:30
Սյունիքում ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
09:23
Այսօրվա հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
ԱՆ-ն կբողոքարկի Ամատունի Վիրաբյանին՝ Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում վերականգնելու դատարանի որոշումը
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով...
Աղբյուր` Panorama.am
09:00
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում
Հունվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
23:00
Շուշին դարձավ ադրբեջանական Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով. Միքայել Մինասյան
«Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք։ ... Բոլորը լուռ են, որովհետև համաձա՞յն են հայ ժողովրդի պատմության նոր մեկնաբանությանը»։
Աղբյուր` Panorama.am
20:40
Բաքուն արշավ է իրականացնում Արցախում քրիստոնեական ժառանգությունը «հայաթափելու» ուղղությամբ․ «Նեզավիսիմայա գազետա»
Բաքուն, չնայած Ալիևի դեկտեմբերյան հավաստիացումներին՝ առ այն, որ ապահովելու է հավատացյալների մուտքը Արցախի եկեղեցիներ, այժմ հետևողականորեն...
Աղբյուր` Panorama.am
20:33
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնագետների հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ քննարկել են գերեվարված անձանց անվտանգ վերադարձի հարցը։ «Այսօր դեսպան Թրեյսին...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախում աջակցության ծրագրի 2-րդ փուլը դեռևս չի մեկնարկել․պարզաբանում
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից պարզաբանում են, որ 68 000-ական դրամի չափով աջակցության ծրագիրը դեռևս չի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է
Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:16
Խորհրդակցություն՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Նավալնիի ձերբակալության որոշումը բողոքարկվել է
Պաշտպանական կողմը բողոքարկել է Ալեքսեյ Նավալնիի 30 օրվա կալանքի մասին որոշումը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչլով վերջինիս պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
19:56
Մոսկվայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի դեմ
Մոսկվայի քաղաքային գույքի վարչությունը դատական հայց է ներկայացրել «Հեռուստատեսային «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդումների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Պետք է հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմները․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել
Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել, գրում է aliq.ge-ն։  Վրաստանի վարչապետն այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}