Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին
Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար:
Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարեւորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրրքություն ներկայացնող հարցեր: