Շվեյցարիա, Կիպրոս, Արգենտինա, ԱՄՆ. Զելենսկին հետ է կանչում մի շարք երկրների դեսպաններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի դեսպաններին Շվեյցարիայում, Կիպրոսում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Միևնույն ժամանակ, բացառությամբ ԱՄՆ-ի, ընթացիկ ցուցակում չկան G7-ի այլ երկրների դեսպաններ, թեև նրանց ևս ցանկանում են փոխել։ Պատճառը կադրային դեֆիցիտն է։ Այս մասին գրում է ուկրաինական LB կայքը։
Նշվում է, որ փոփոխվող դեսպանների ցանկում են նաև Վատիկանի, Շվեյցարիայի, Արգենտինայի, Վիետնամի, Հորդանանի, Հայաստանի, Կիպրոսի, Ուզբեկստանի, Հարավային Աֆրիկային և այլ երկրներ դեսպանները։
Դեսպանների ռոտացիայի մասին նրանց պետք է տեղյակ պահեին հուլիսի 16-ը:
Սուրբ Աթոռում Ուկրաինայի դեսպանն ամենաերկարն է աշխատում․ Տատյանա Իժևսկայան այնտեղ դեսպան է 2007 թվականի մարտից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին