Մարինա Խաչատրյան. Ռուստամ Բադասյանի մամուլի խոսնակի հերքումն իմ դիմումին պատասխանը չէ
Ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն« ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում աբսուրդ որակեց իշխանությունների գործելաոճը։
«Հայտարարում են մի բան, կատարում բացարձակապես այլ բան։ Հայտարարում են, որ պետք է լինի արդարություն, ունենք քաղբանտարկյալներ։ Հայտարարում են, որ պետք է ունենանք տնտեսական աճ, այսօր վտարում են տներից մեր քաղաքացիներին՝ հաշվի չառնելով երեխաների տարիքը, հիվանդների առկայությունը։ Հայտարարում են, որ ունենալու ենք բարեկեցիկ կյանք, բերում, մտցնում են գենդերային օրենքներ: Հայտարարում են, որ ունենալու ենք լավ առողջապահություն, ունենում ենք գարդասիլի պատվաստում: Քաղաքացիները բռնում են արտագաղթի ճանապարհը»,- նշեց նա։
Անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ չծառայելու մասին իր հիմնավորումներին, որոնց մասին նա իր ֆեյսբուքյան էջում բաց նամակի միջոցով դիմել էր ՊՆ նախարարին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ՌՈ պետին, նա նշեց, որ դեռ սպասում է պատասխանի, ակնկալում է, որ երբ ստեղծվի հանձնաժողով, որպես մասնագետ-փորձագետ, նաև իրեն կընդգրկեն։
Հիշենենք, որ Մ.Խաչատրյանն իր նամակում գրել էր, որ համացանցում առկա տեղեկատվության համաձայն ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում, Ծառայությունից ազատման պատճառը եղել է ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը Ռ. Բադասյանի մոտ, որը համարվում է երրորդ աստիճանի սկոլիոզ. «... ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը»։
Նա նշեց, որ չի կարող 30 աստիճան սկոլիոզի ունեցող անձնավորությունը չի կարող ունենալ ուղիղ կեցվածք։
«Իր մամուլի խոսնակի հերքումն իմ դիմումին պատասխան չէ, ուզում եմ, որ կոնկրետ պատկան մարմիններն այդ դիմումին պատասխան տան», - ասաց Մարինա Խաչատրյանը:
Նա համոզված է, որ որևէ չծառայած անձավորություն բարձր պաշտոն չպետք է զբաղեցնի։
Հարակից հրապարակումներ`
- Ռուստամ Բադասյան. Կառավարությունն առաջնորդվում է «հիմա» և «այս պահից» կարգախոսով
- «Հրապարակ». Ռուստամ Բադասյանն է բարեխոսել իր ընկերոջ համար
- «Հրապարակ». Արդարադատության 27-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը հետաքրքիր վերաբերմունք ունի իրենից տարիքով աշխատակիցների նկատմամբ
- «Հրապարակ». Ո՞վ է Ռուստամ Բադասյանի հայրը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին