Ուկրաինայում Պորոշենկոյի ու նրա թիմի նկատմամբ հարուցվել է 11 քրեական գործ
Ուկրաինայի հետաքննության պետական բյուրոն երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցել է 11 քրեական գործ: Այս մասին հայտարարել է բյուրոյի տնօրեն Ռոման Տրուբան: Այս մասին հայտնում է RIA-ն։
Նա նաև նշել է, որ այսօր Պորոշենկոն կանչել են հարցաքննության՝ հարկերից խուսափելու ու 300 միլիոն դոլար եկամուտների օրինականացման գործերով՝ կապված գործարանի վաճառքի հետ, սակայն նախկին նախագահը չի ներկայացել։
Սակայն, Պորոշենկոյի փաստաբան Իգոր Գոլովանը հայտնել է, որ իրենք չեն ստացել ծանուցում հարցաքննության վերաբերյալ։