Ազատության հրապարակի տեսքը խաթարվել է մի քանի օրով
Ազատության հրապարակում այսօր մինի մարզադաշտեր, մեծ անձրևանոցներ են տեղադրված, մինչդեռ տարածքի սրճարանները հանվեցին, որպեսզի հրապարակի տեսքն ամբողջական լինի։ Այսինքն այսօր հրապարակի ամբողջական տեսքը կրկին խաթարված է։ Panorama.am-ը դիմեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ պարզելու, ինչպե՞ս է ընդունում Ազատության հրապարակի այսօրվա տեսքը։
Մեր գրավոր հարցմանը պատասխանեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։ Նա նշեց, որ այս օրերին Երևանում ընթանում է Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնությունը, ինչով պայմանավորված հազարավոր հյուրեր են եկել Երևան։
«Այդ ամենը մի քանի օրվա համար են՝ զբոսաշրջիկներին, առաջնության առիթով Հայաստան եկած ֆուտբոլասերներին այս օրերին մի տեղ հավաքվելու հնարավորություն ընձեռելու, որևէ այլ նպատակ չեն հետապնդում, կհանվեն, երբ ավարտվի առաջնությունը։ Երկարատև բնույթ չեն կրում»,- ասաց Տ. Գևորգյանը։
Նա նշեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան ընդունարանից էլ ասել են, որ այս նպատակով է արված։
Նշենք, որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը մեկնարկել է հուլիսի 14-ին, կշարունակվի մինչև հուլիսի 27-ը։
Ասել կուզի՝ էլ տեղ չկար «մի տեղ հավաքելու»։ Դե թող սրճարանում հավաքվեին, եթե իրավիճակ է փոխվել, ու «մի քանի օրը» հաշիվ չի։
Հարակից հրապարակումներ`
- Եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու. Փաշինյան
- Սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է
- Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում