Արցախում այս տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը նվազել է
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղաներ են, 458-ը՝ աղջիկներ:
Քաղաք Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, իսկ 1-ը` արհեստական:
Հարկ է նշել, որ թվով 8 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 48 արցախցի բալիկներ:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը՝ տղաներ են, 480-ը՝ աղջիկներ:
Նշենք, որ նախորդ տարվա վեց ամիսների համեմատ Արցախում ծնունդները նվազել են. 2018-ի առաջին կիսամյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1057 երեխա, որոնցից 552- ը ՝ տղա, 505-ը՝ աղջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց