«Դու ինչի՞ համար էիր Նոբելյան մրցանակ ստացել»․ Թրամփը՝ ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած Նադիա Մուրադին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին՝ հուլիսի 17-ին, Սպիտակ տան Օվալ օֆիսում ընդունելով մի խումբ կրոնական հալածյալների, այդ թվում ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած եզդի Նադիա Մուրդաին, չի իմացել, թե ով է Մուրադը, ինչ է արել նա ու ինչի համար է արժանացել Նոբելյան մրցանակի։ Այս մասին գրել է AFP-ն։
Նադիա Մուրադը, ով կարողացել էր փախնել Իսլամական պետության ահաբեկիչներից 2014 թ.-ին, Թրամփին ներկայացնում է իր պատմությունը, թե ինչպես են իր մայրն ու 6 եղբայրները սպանվել, 3000 եզդիներ անհայտ կորել, որից հետո Թրամփը հարցնում է․ «Եվ դու Նոբելյան մրցանակի էիր արժանացե՞լ։ Դա անհավատալի է, իսկ ինչի համար էին նրանք այն քեզ տվե՞լ»:
Մի պահ դադարից հետո Նադիա Մուրադը կրկնում է իր պատմությունը։
«Այս ամենից հետո, ինչ պատահեց ինձ հետ, ես չհանձնվեցի։ Ես բոլորին պարզ դարձրեցի, որ Իսլամական պետության ահաբեկիչները բռնաբարել են հազարավոր եզդի կանանց», - ասել է Նադիան ու Թրամփին խնդրել աջակցել, ասելով, որ սա մի ընտանիքի հարց չէ։
Բայց Թրամփը, որը հպարտանում է Իսլամական պետության ոչնչացման գործում ԱՄՆ-ի դերակատարմամբ, Մուրադին հարց է տալիս․«Բայց Իսլամական պետություն այլևս չկա։ Հիմա քրդերն են ու ովքե՞ր։ Այո, ես այդ տարածքը շատ լավ գիտեմ»։
Մուրադը նաև պատմել է, թե ինչպես են եզդիները վտանգավոր ճանապարհներով հասել Գերմանիա, որի կողմից միգրանտների ընդունումը բազմիցս քննադատել է Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
- 2016թ.-ին Հայաստան ժամանած Նադիա Մուրադն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի
- Սախարովի մրցանակին են արժանացել ԻՊ գերությունից փախած Նադիա Մուրադը և Լամիյե Աջի Բաշարը
- ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ԻԼԻՊ-ից փախած եզդի Նադիա Մուրադը
- Ամալ Քլունին կպաշտպանի եզդի կնոջ՝ Նադիա Մուրադի շահերը
- Ես նրանց ձայնն եմ. ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները