ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու հարց չկա օրակարգում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը մեկնաբանել է ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցնելու մասին որոշումը։ Որոշումը, ըստ կայացրել էր Պենտագոնը։ Գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան անտեսեց ամերիկյան ղեկավարության բոլոր այն կոչերը, որոնք վերաբերում էին Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառվող S-400-ներից հրաժարվելուն։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ թեև Թուրքիայի հետ խնդիրներ կան, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու հարց չկա Հյուսիսատլանտյան դաշինքի օրակարգում։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է։ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր նման հարց օրակարգ չի բերել, որովհետև բոլորս կապված ենք միմյանց հետ։ Թուրքիայի ավանդը ՆԱՏՕ-ում և ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցությունները շատ ավելի խորը և ընդգրկուն են, քան F-35-ների հարցը։ Ես S-400-ների խնդիրը ամենևին չեմ արժեզրկում, բայց ՆԱՏՕ-ի համար դաշնակից Թուրքիան ավելին է, քան S-400-ների խնդիրը»,-հավելել է Ստոլտենբերգը։