Սաթիկ Մելիքսեթյան. Մինչև իրիկուն իմ որդին չեղավ իմ կողքին, մարդասպանություն է լինելու
Իջևան քաղաքի բնակիչ Սաթիկ Մելիքսեթյանի որդուն՝ Գարիկ Մելիքսեթեյանին ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ։
Մայրը լրատվամիջոցների հետ զրույցում պնդում է՝ որդին անմեղ է, իրար հետ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում թաղում են գնացել, նոր էին վերադարձել Իջևան, որդին ասել է՝ գնամ, տեսնեմ ի՞նչ է կատարվում։
«Նա ցույցին չի մասնակցել, ինձ հետ է եղել։ Ես կարող եմ ապացուցել, թե երբ ենք գնացել, երբ ենք Իջևան եկել։ Իրավունք չունի՞ քաղաքում ման գա, խի անմեղ տեղը վերցնում, մա՞րդ են տանում, ասա տեսնեմ»,-բարկանում էր կինը։
Նա սպառնում է՝ կամ իրեն է սպանելու, կամ տանողներին։ 30-ամյա որդու հետ կապ հաստատել չի կարողանում, հեռախոսն անհասանելի է, չգիտի՝ որտեղ է։
«Մինչև իրիկուն իմ որդին չեղավ իմ կողքին, մարդասպանություն է լինելու։ Խի սրանք անմեղն ու մեղավորը չե՞ն տարբերում»,-ասում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել
- Ձերբակալված իջևանցիները ՁՊՀ-ներում են
- Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան
- Իջևանցի կանայք պնդում են՝ իրենց տներ մտած ոստիկանները խմած ու ուռած են եղել
- Իջևանում տեղի ունեցած բախումներով գործով ձերբակալվել է 13 անձ