Ամերիկացի սենատորը FaceApp-ը ազգային անվտանգության սպառնալիք է համարել
Սենատում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը նամակ է գրել ՀԴԲ և դաշնային առևտրային հանձնաժողովի ղեկավարներին, որում զգուշացրել է, որ ռուսաստանյան FaceApp ֆոտոհավելվածը սպառնալիք է ազգային անվտանգությանը:
«FaceApp-ը օգտագործում է արհեստական բանականությունը, որպեսզի փոփոխի օգտատերերի լուսանկարները, նրանց դարձնելով երիտասարդ կամ ծեր, կամ էլ ընտրելով հակառակ սեռը: Սակայն, որպեսզի օգտվել հավելվածից, անհրաժեշտ է ընկերությանը տրամադրել լիարժեք հասանելիություն անձնական լուսանկարներին ու տվյալներին»,- rt.com-ի հաղորդմամբ՝ ասվում է նամակում, որը հրապարկվել է Շումերի Թվիթերի միկրոբլոգում:
Սենատորն ընդգծել է, որ հետագայում FaceApp-ը կարող է օգտատերերի մասին տվյալներն օգտագործել առանց նրանց համաձայնության, ինչը կարող է վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը և ԱՄՆ միլիոնավորն քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիությանը: Շումերը խնդրել է համապատասխան գերատեսչություններին վերլուծել իրավիճակը և գնահատել ամերիկացիների անձնական տվյալների հրապարակայնացման ռիսկերը: Բացի այդ, նա ՀԴԲ-ին կոչ է արել պարզել, թե ինչպես կարող է միլիոնավոր ամերիկացիների կողմից FaceApp ներբեռնված անձնական տեղեկատվությունը հայտնվել ՌԴ կառավարության կամ դրա հետ կապված կազմակերպությունների ձեռքում: