Քաղաքական 18:09 18/07/2019 Հայաստան

Վիկտոր Սողոմոնյան. Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է  տվել Yerevan.Today-ին: 

Հարց- Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են։ ՀՔԾ-ն նշում է, որ խուզարկությունն այդ գործի հետ կապ չունի։ Այնուամենայնիվ, ժամանակահատվածն է ուշագրավ։ Դուք տեսնո՞ւմ եք քաղաքական կապ։ Մանավանդ տարբեր տեղեկություններ կան, որ փետրվարին դատախազությունը մերժել է Դավիթ Գրիգորյանի դեմ գործի հարուցումը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո՝ հարուցել։
Պատասխան- Եթե նույնիսկ ուշադրություն դարձնեք վերանգրերին, որոնք հայտնվել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում, ապա դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ։ Բոլոր վերնագրերն այն մասին են, որ Քոչարյանին ազատ արձակած դատավորի սենյակը խուզարկվել է, համակարգիչ են առգրավել և այլն։ Պարզ է, որ այդ դատավորը հայտնի է նախևառաջ այդ գործով, թեև որքան հասկանում եմ՝ բավականին երկար աշխատանքային ստաժ ունի։ Կապ չտեսնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ, որպեսզի հարցեր չառաջանան, մտքեր չգան, որ դա արվում է հենց այն պատճառով, որպեսզի որոշակի ճնշում գործադրեն դատավորի վրա, որը նաև վարելու է մարտի 1-ի այսպես կոչված՝ նոր դրվագի գործով ամբողջ դատաքննությունը։ Այնպես որ, այստեղ, կարծում եմ, ամեն ինչ շատ թափանցիկ է։

Հարց- Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հարցին պատասխանում է․ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»: Խնդրում եմ մեկնաբանեք։ Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է տանկերով ճզմել ըմդդիմադիր դրսևորումները։
Պատասխան-Այստեղ Փաշինյանը պարզապես կեղծիքի միջոցին է դիմում և ցավոք ոչ առաջին անգամ՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի հետ կապված։ Այսինքն, ի՞նչ է նշանակում ցանկացած ընդդիմադիր դրսևորում։ Խոսքը շատ կոնկրետ զանգվածային անկարգությունների մասին է, որոնք հրահրվել էին պարտված թեկնածուի կողմնակիցների կողմից, և տեղի էր ուենում այն, ինչ երևում է տեսանյութերում և դժվար է դա անվանել ցանկացած ընդդիմադիր գործողություն։ Հիմա դուք տեսեք, թե ինչ է կատարվում Իջևանում և պարզ է, որ մարդիկ, որոնք համաձայն չեն իշխանության այս կամ այն գործողությունների հետ, կարող են դիմել անկարգությունների։ Ի դեպ, Փաշինյանը նրանց միանգամից հանցագործ անվանեց։ Այն ժամանակ էլ նույն բանն էր տեղի ունենում, քարեր էին նետում ոստիկանների վրա, «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում։ Մենք նաև կադրերով տեսնում ենք, որ գուցե կրակահերթեր էին արձակում։ Այստեղ չափազանցնել ու ասել, որ ինչ-որ մեկին գցել են տանկերի տակ և ուրեմն սրանք սովորական դրսևորում է, իշխանություն էին կորցնում, սուտ է։ Ցավում եմ, բայց կրկնեմ, Փաշինյանն այստեղ նորից դիմել է կեղծիքի միջոցի։ Դա պարզապես սուտ է։

Իսկ տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը, երբ իր առաջնորդը, տապալելով սահմանադրական կարգը, զորքեր էր մտցրել քաղաք՝ առանց որևէ օրինական հիմքերի և ճչնշել էր ընդդիմադիր շարժումը։ Այդ ժամանակ իսկապես խլվեց հաղթանակը Վազգեն Մանուկյանից, որն ընտրվել էր ՀՀ նախագահ։ Այնպես որ, կարծում եմ, տանկերի մասին խոսելիս, պետք է 96 թվականի մասին խոսել, ոչ թե 2008։

Հարց- Մեկ անգամ էլ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարություն արեց, որի արդյունքում երկրորդ նախագահը դիմեց դատարան։ Արդյունքում վարչապետը հետ կանգնեց խոսքերից։ Հիմա կարծես կրկին նույն գե՞տն է մտնում։
Պատասխան- Ձեր հարցը տեղին է, որովհետև եթե հիշում եք, այն ժամանակ ասում էր՝ դե ինչպե՞ս կարելի է արյուն հեղել ու ասել՝ անձեռնմխելի եմ։ Հետո փորձեցին աննկատ հրաժարվել, որովհետև դա էլ էր սուտ։ Հիմա անպայման կքննարկեմ նախագահ Քոչարյանի փաստաբանների հետ, եթե կարիք լինի, կդիմենք դատարան՝ նորից ապացուցելու մեր ճշմարտացիությունը։ Թեև մարտի 1-ի նոր դրվագի քննարկումների ժամանակ, վստահ եմ, այս հարցն առաջ է գալու, և մեր հանրությունը համոզվելու է, որ այդ օրը իշխանություններն ամեն բան արել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, և զինված ուժերը որևէ բախում չեն ունեցել ցուցարարների հետ, ինչ էլ որ այդտեղ չի ասում Փաշինյանը։

Հարց-Խորհրդանշանական է՝ այն պահին, երբ հարցազրույց էր տալիս վարչապետը ու իր ամենակարևոր ձեռքբերումը համարում ժողովրդավարությունը, իր հայրենի Իջևանում ոստիկաններն ու քաղաքացիներն իրար գլուխ էին ջարդում, կան ձերբակալվածներ, հիվանդանոցներում մարդիկ։ Երկու դեպքերում էլ կարծես գործող անձ է Փաշինյանը․ նույն քարերը, երկաթե ձողերն ու փայտերն էին մարտի 1-ին, նույնն են այստեղ։
Պատասխան-Եվս մեկ անգամ կրկնեմ, որ այն, ինչ տեղի է ունենում Իջևանում, Փաշինյանը միանգամից անվանում է հանցագործություն։ Այդ դեպքում ինչպե՞ս անվանենք այն մասսայական անկարգությունը, որ տեղի էր ունենում 2008 թվականի մարտի 1-ին, և որը հրահրվում էր հենց իր կողմից։ Հիշեք, որ հենց ինքն էր ուրախանում, երբ ոստիկաններից խլում էին վահանները, ասում էր՝ դա մեր ռազմավարն է։ Դա՞ ինչպես անվանենք։ Հիմա այստեղ երկակի ստանդարտներ են։ Այնպես որ, Փաշինյանին այս իրավիճակում անկեղծ՝ չեմ նախանձում։

Հարց-Արդյո՞ք սա այն բհումերանգն է, որ հետ է գալիս․ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաներով եկավ իշխանության, բայց այսօր ամենօրյա բողոքի ակցիաներ են իր իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ իր դեմ։
Պատասխան- Կարելի է և այդպես անվանել։ Ամեն դեպքում, չգիտեմ մի երկիր, որտեղ իշխանափոխություն է տեղի ունեցել փողոցի միջոցով և հետո դա չի կրկնվել, և փողոցը կամ մասսայական այդպիսի դրսևորումները որոշակի ու շեշտակի դեր չեն խաղացել հետագա քաղաքական կյանքում։ Այնպես որ, այո, բումերանգի էֆեկտի հետ մենք վստահաբար գործ ունենք, իսկ թե ինչ կոնկրետ դրսևորումներ կստանան, կապրենք՝ կտեսնենք։ Հուսով եմ՝ դրանք մարդկային կորուստների, աստված մի արասցե, չեն բերի։ Հուսամ՝ ամեն ինչ կանցնի խաղաղ։

Հարց- Նիկոլ Փաշինյանը հրամայեց խստիվ պատժել քաղաքացիներին։ Նա ինչո՞ւ է դիմում ռեպրեսիվ մեթոդների, արդյո՞ք իշխանությունը պահելու այլ տարբերակ չկա։
Պատասխան-Իշխանություն պահելու մեջ չէ խնդիրը, ուղղակի նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մերվել է այն բանի հետ, որ ինչպես ինքն էր ժամանակին ասում, որ պետք է իշխանությունները ոստիկանական վահանների ծակերից նայեն քաղաքին, ինչ –որ մի օր է գալու, որ ինքն էլ այդ արանքներից է նայելու այն բազմահազար մարդկանց, որոնք դժգոհելու են իր կառավարումից։ Իսկ ուրիշ տարբերակ, որքան հասկանում եմ, չկա։ Իր կառավարման որակին նայելով, գնում ենք հենց այդ ճանապարհով։ Այնպես որ, սա արդեն նոր իրողություն է, որի հետ ինքը, ըստ ամենայնի, կամ մերվել է կամ փորձում է մերվել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:24
Քաղաքապետարանը չունի նման օգնություն բաժանելու պարտականություն.Դիանա Գասպարյան
Մինչ էջմիածնեցիները  «գրոհում են» քաղաքապետարան՝ պարենի տոպրակները ստանալու համար, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն...
Աղբյուր` Panorama.am
20:22
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի դիմումների քանակը երեք շաբաթում հասել է 16,8 միլիոնի. «Ինտերֆաքս»
«Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգներում գործազրկության նպաստ ստանալու համար դիմած ամերիկացիների թիվը 6.606 միլիոն է...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ո՞վ է ինձ գումար տվել,այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը.Ամիրյան
ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին։ Նա մասնավորապես գրել է....
Աղբյուր` Panorama.am
20:12
Փաստաբանների Պալատի հեռավար հարթակով կազմակերպած վերապատրաստման դասընթացին մասնակցել է 253 փաստաբան
Փաստաբանների պալատը 2020 թվականին ապրիլի 9-ին կազմակերպել է հեռավար դասընթաց «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» թեմայով, որին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Պաշտոնեական անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 36 մլն. ՀՀ դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է,...
Աղբյուր` Panorama.am
20:02
Արմեն Գևորգյանը ռիսկերի երեք խումբ է առանձնացրել
Tert.am-ն ներկայացրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա ներկայացնում է ռիսկերի երեք խումբ՝ միաժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԵԱՏՄ երկրները 14 օրվա ընթացքում պետք է լուծումներ գտնեն գազի գնի, սակագնի և շրջանառության մասով
ԵԱՏՄանդամ  երկրների էներգետիկայի նախարարությունները պետք է երկու շաբաթվա ընթացքում  մշակեն  մոտեցումներ ՝ գազի գինի  ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ. Արթուր Գևորգյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեղեկացված չի եղել իր դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին: ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Մարզիչների խորհուրդներով սաները մարզվում են իրենց ամառանոցներում, տնամերձներում
Կորոնավիրուսը իր կամքն է թելադրում նաև Ֆրանսիայում։ Այս մասին հեռակապով ասել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի հեռացատկի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նախագահ Արմեն Սարգսյանն անպայման դիրքորոշումը կարտահայտի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիմումի վերաբերյալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ապրիլի 8-ին ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 168.am-ի հարցին ի...
Աղբյուր` Panorama.am
19:33
Վախենում եմ, որ գործ ունենք կատարյալ ապատեղեկատվության հետ.Բագրատյան
Ֆեյսբուքյան էջում  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վերջին տարիներին ՀՀ պետական բյուջեի դինամիկային: և այս առումով մի շարք...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ապրիլի 1-8 ընկած ժամանակահատվածում ուղարկվել է ավելի քան 10,000 նամակ
Հայկական միասնական կենտրոնը տեղեկացնում է, որ  www.e-request.am-ով ապրիլի 1-8 ընկած ժամանակահատվածում ուղարկվել է ավելի քան 10,000 նամակ։...
Աղբյուր` Panorama.am
19:16
«Ալեքս տեքստիլ»-ը, դժգոհող աշխատակիցներն ու օրենսդրական բացը
«Ալեքս տեքստիլ» ընկերության աշխատակիցը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, գործատուն մարտ ամսվա աշխատավարձը հրաժարվում է...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը կկայանա 2021թ-ին
Հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի  աշխարհի առաջնությունը պետք կայանար  Ֆրանսիայի Շատոր քաղաքում,  հունիսի 9 -19 –ը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Օրավարձով աշխատող ՀՀ քաղաքացիները միանշանակ պետք է ստանան աջակցություն. ԲՀԿ երեք փաթեթները
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը  ֆեկսբուքյան էջում  ներկայացրել է «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայաստանը մեկն է այն երկրներից, որոնք, ունենալով անձնական տվյալների պաշտպանության բավականին բարձր մակարդակ.Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հրավերով ապրիլի 10-ին մասնակցել է հեռավար կարգով...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ցիտրուսային որոշ մրգեր թանկացել են, իսկ ալյուրի գինը նվազել է 5 դրամով. Գևորգյան
«ՏՄՊՊՀ-ն դեռևս ուսումնասիրությունը չի ավարտել, ուստի «Յուքոմի» և «Բիլայնի» համակենտրոնացումը թույլ տալու կամ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ապարան քաղաքում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ի ժամը 16:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:19
«Թեստավորումը պարզունակ, մատից արյուն վերցնելու պրոցես չէ». Արսեն Թորոսյան
Կառավարության մամուլի սրահում առողջապահության նախարարին հարց ուղղվեց, թե ինչու են քիչ արվում թեստավորումները: Արսեն Թորոսյանը նկատեց, որ...
Աղբյուր` Panorama.am
18:09
COVID-19 բացված հաշվին փոխանցվել է մոտ 887 մլն դրամ
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
18:06
Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում կորոնավիրուսի ազդեցությունը 2021-ի Խաղերի վրա
Կորոնավիրուսի պանդեմիան հնարավոր է ազդեցություն թողնի 2021 թ. ամառային օլիմպիական խաղերի վրա։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:54
Սյունիքի մարզում կվերականգնվի Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Սոցնախ. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են
Այսօրվանից մեկնարկել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը: Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հայկ Ալումյան․ Գուցե զուգադիպություն է, բայց ավելի քիչ հավանական է
«Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմումը տեղ հասավ, նույն օրը պարոն Քոչարյանին հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին»
Աղբյուր` Panorama.am
17:22
Արցախում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի...
Աղբյուր` Panorama.am
17:17
ԱՄՆ-ի գլխավոր դատախազը հիմք չի տեսել Ռուսաստանի հետ Թրամփի կապերը հետաքննելու համար
«ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կարծում է, որ հիմք չկա հետաքննություն սկսել Ռուսաստանի և ԱՄՆ ներկայիս նախագահ...
Աղբյուր` Panorama.am
17:15
ՃՈ-ն հրապարակել է Արշակունյաց -Գարեգին Նժդեհ խաչմերուկում երթևեկության քարտեզը
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ա. Թորոսյանը հայտնեց , որ արտակարգ դրությունը երկարացնելու առաջարկ է ներկայացնելու կառավարությանը
«Քանի մանկահասակ կամ դպրոցահասակ երեխա կա վարակված, այդ թիվը չեմ կարող հայտնել և համաճարակաբանական  տեսանկյունից որևէ նշնակություն...
Աղբյուր` Panorama.am
16:56
Մարուքյան. Ամբողջ ՀՀ տարածքում արտակարգ դրությունը երկարաձգումն օրենքով այլևս անհնար է
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մամուլում լուրեր են շրջանառվում այն...
Աղբյուր` Panorama.am
16:49
Հելսինկյան կոմիտեն իրականացնում է խորհրդատվություն՝ աշխատանքային հարաբերությունների խախտումների վերաբերյալ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացնում է խորհրդատվություն և աջակցություն` աշխատանքային հարաբերությունների հնարավոր խախտումների վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}