Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ երկխոսության նախապայմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միակ անհրաժեշտ պայմանն է անվանել, որից հետո կարող է վերականգնվել Ռուսաստանի հետ երկխոսությունը, հաղորդում է Gazeta-ն։
Ըստ Զելենսկու, հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ մինչև Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացի նավաստիների վերադարձը:
Նա ավելացրել է, որ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զելենսկին իր պահանջն անվանել է համարժեք, ռեալ և իրականացվող:
Բացի այդ, նա բացատրել է, որ «բոլորը՝ բոլորի» դիմաց փոխանակման խնդիրները կապված են երկրների ցուցակների անհամապատասխանության հետ: