Անկարան խոստացել է գտնել և պատժել մեղավորներին
Անկարան խոստացել է գտնել և պատժել մեղավորներին, ովքեր նախօրեին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հարձակում էին գործել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ զոհ էր դարձել երեք մարդ, այդ թվում թուրք դիվանագետ: Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար:
Ինչպես հայտնել էր euronews-ը, քաղաքացիական հագուստով և զինված անձը մտել է ռեստորան, որտեղ ճաշելիս էին եղել Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցները ու կրակ բացել։ Ըստ ականատեսների, փողոցում մեքենա է նրան սպասել: