Յակուտիայում ձյուն է տեղացել
Յակուտիայի Օմյակոնի շրջանի Տոմտոր գյուղում գիշերը ձյուն է տեղացել, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը հասել է + 9 աստիճանի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է տեղի գյուղական վարչակազմի ղեկավարի տեղակալ Եկատերինա Վինոկուրովան:
Օդերևութաբանների կանխատեսումներով, այս օրերին Օմյակոնի շրջանում քամու ուժգնությունը տեղ-տեղ հասնում է 9-14 մետր/վայրկյանի, օդի ջերմաստիճանը՝ 4-9 աստիճան տաքություն:
Ցրտի բևեռ անունով հայտնի Տոմտոր գյուղի բնակչությունը Յակուտիայում բոլորից շուտ է զգացել աշնանային սառնությունը և պատմել առաջին ձյան մասին:
«Գիշերը լեռներում ձյուն է տեղացել։ Հուլիսին ձյունը մեզ համար սովորական երևույթ է։ Ներկա պահին զբոսաշրջիկները քիչ են։ Հիմա անձրև է գալիս»,- պատմել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները