«Հրապարակ». Արցախի նախագահական ընտրություններին ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ՀՅԴ-ն շարունակում է քննարկումները քաղաքական և հասարակական ուժերի հետ՝ միասնական օրակարգով մասնակցելու եկող տարվա նախագահական ընտրություններին։ Բայց եթե հանդիպումները հաջողությամբ չավարտվեն, ամենայն հավանականությամբ,
ՀՅԴ-ն ընտրություններին կառաջադրի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Չնայած ՀՅԴ-ում քննարկվել է նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Մոսինյանի թեկնածությունը, որն օրերս ազատվեց պաշտոնից, բայց վերջին քննարկումներում մեծամասնությունն Իշխանյանի կողմն է եղել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին