Իրավունք 19:01 19/07/2019 Հայաստան

Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացնելու է Սահմանադրական դատարանը

«Պետք է ասեմ, որ սա ստանդարտ գործ չի Սահմանադրական դատարանի համար»,-ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերին։

Հիշեցնենք, որ գործերի վարույթները կասեցվել են ու ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ-ին, Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

Հարց-Հայաստանի քաղաքական, միգուցե նաև իրավական կյանքը կառուցվում է մեկ դատավարության շուրջ և դա առնչվում է Ռոբերտ Քոչարյանին և նախկին մյուս պաշտոնյաների։ Ակամայից Դուք և Սահմանադրական դատարանը հայտնվել եք կիզակետում։ Կասե՞ք, թե ինչով է պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ու Վենետիկի հանձնաժողովին։

Պատասխան-Անկեղծ ասած վերջին ժամանակահատվածում ուշի ուշով քաղաքական կյանքին չեմ հետևում և չեմ կարող Ձեր կարծիքը կիսել, որ քաղաքական կյանքն այդ դատավարության շուրջ է ծավալվում, բայց ընդհանրապես այն հանգամանքը, որ մի քրեական գործի շուրջ կարող է այն ծավալվել, լավ երևույթ չէ որևէ երկրի համար։ Ինչևիցե, չենք կարող ժխտել, որ կա մեծ հետաքրքրություն, թե քաղաքական շրջանակների կողմից, թե իրավական հանրության կողմից։ Եվ պետք է ասել, որ սա ստանդարտ գործ չի նաև Սահմանադրական դատարանի համար։ Բայց ոչ թե այն պատճառով, որ կա հանրային մեծ հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ վիճարկվող նորմն իր կառուցվածքով, բնույթով, բովանդակությամբ էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից։ Մասնավորապես այն հղում է պարունակում այլ իրավական ակտի, որը վերացականության աստիճանով ավելի ընդհանրական է։ Եվ երկրորդ, մենք երբևէ պրակտիկա չենք ունեցել, և փառք ու պատիվ, որ չենք ունեցել, այս նորմի կիրառման պրակտիկա։ Թերևս սրանով է պայմանավորված։

Բայց ինձ համար, Ձեզ վստահեցնում եմ, որ այն սովորական մի գործ է՝ անկախ քաղաքական ու իրավական հետաքրքրությունից։  Իմ և Սահմանադրական դատարանի մյուս դատավորների համար այն շարքային գործ է։ Երբեմն կատակով նշում եմ, որ պետք է ստացվող գործերից հանել անուն-ազգանունները,  որովհետև մենք վերջին հաշվով չենք որոշում այդ անձի մեղավոր լինելը, մեղսակցության աստիճանը, չենք որոշում նրա պատժաչափը։ Մենք միայն որոշում ենք, թե այն հոդվածը, որով վերջինիս մեղադրանք է առաջադրվում, համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։

Հարցի երկրորդ մասին անդրադառնալով, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, հաշվի առնելով, որ գործ ունենք երկրի նախկին նախագահի հետ, եթե այլ դեպքերում, Սահմանադրական դատարանի սխալվելու 0.000001 տոկոսը կարող էր թույլատրելի համարել, ապա այս դեպքում՝ ոչ։ Այս դեպքում դա անթույլատրելի է։ Սրանով է պայմանավորված, որ այն ռեսուրսը, այն ներուժը, որը կա Եվրոպական դատարանում, կա Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ այդ ներուժի չօգտագործումը, կարծում եմ շռայլություն կլիներ Սահմանադրական դատարանի համար։
Սա չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը չունի այդ ռեսուրսը այս գործն ամբողջությամբ քննելու, պարզելու համար։ Բայց, միջազգային կառույցներում հավաքված ռեսուրսը, որոնց մենք անդամակցում ենք, պետք է այս գործով օգտագործել։

Պետք է հիշել, որ ոչ Եվրոպական դատարանը, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովը չեն տալիս վերջնական վերդիկտներ, չեն էլ որոշում, այդ հոդվածը համապատասխանո՞ւմ է Եվրոպական կոնվենցիային։ Առավել ևս նրանք չեն կարող որոշել սահմանադրականության հարց։ Բայց նրանց վերլուծությունները, փորձառությունը, եվրոպական այլ երկրների փորձի ուսումնասիրությունը, իրենց դատական պրակտիկայի ամփոփումը, այն ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում՝ մասնավորապես քրեական օրենքի որոշակիության շրջանակներում, սրանք մեզ օգնելու են, աջակցելու են,  սրանք մենք կարևորելու ենք այս գործով որոշում կայացնելու համար։ Կրկնում եմ, վերջնական որոշում այս գործով կայացնելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը։

Ինչպես արդեն նշեցի, դրանք խորհրդատվական կարծիք են, ընկերոջ աջակցություն են, և սա այն դեպքն է, որ այդ աջակցությունն անհրաժեշտ է, չեմ ուզում պարտադիր բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, հենց այս դեպքն է։
Պետք է ասեմ, որ սա նոր ինստիտուտ է մեզ համար, այն ուժի մեջ է մտել անցած տարվա օգոստոսից և ասել, որ մեծ թվով դիմումներ կան եվրոպական դատարան՝ ոչ չկան, դրանք մեկ տասնյակի են հասնում, եթե չեմ սխալվում։
Վստահ եմ, որ մենք այդ կարծիքները հնարավորինս շուտ կստանանք ու կվերսկսենք այս գործերի վարույթը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:00
Միացումը մայր հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակն է. Ղուլյանը՝ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
15:56
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ու հարցերի պատասխան է ներկայացնում Կապանում (լրացվում է)
Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ «նոր Հայաստանի» մասին 100 փաստ հրապարակելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:55
«Սա ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ»
«Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը...
Աղբյուր` Panorama.am
15:42
Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
Խիստ վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ Վլադիմիր Ժեմչուգովը ասել է, թե ինչ պետք է անել, երբ մարդու մոտ  նկատվում են կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Փրկարարները գտան մոլորված արշավականներին
Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացիներից բաղկացած արշավախմբի անդամներին, որոնցից մեկի ինքնազգացողությունը...
Աղբյուր` Panorama.am
15:11
Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
Այսօրվա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում նրան ուղղված հարց տվեցին, թե՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասել է, որ վարչապետն ուզում է իրենից...
Աղբյուր` Panorama.am
14:52
Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը նույնիսկ իրանցի գեներալ Ղասեմ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին
Աֆղանստանի հարավում գտնվող Հելմանդ նահանգում  հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին, չորս զինծառայող վիրավորվել է։ Այս մասին ria.ru-ն՝...
Աղբյուր` Panorama.am
14:32
Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար. Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը...
Աղբյուր` Panorama.am
13:45
Թուրք փրկարարները երկրաշարժից հետո ինը հոգու դուրս են բերել ավերակներից
Թուրք փրկարարները երկրի արևելքում երկրաշարժից հետո ավերակներից դուրս են բերելառնվազն ինը մարդու: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՍԴ նախագահից օր առաջ ազատվելու քաղաքական որոշումը չի կարող անտեսվել. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ ռեպրեսիվ միջոցները շարունակվում են և նոր թափ առնում։  «Պետական ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ՀՔԾ` քրգործով քննչական գոծողությանը մասնակցելու. ՀՔԾ խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար...
Աղբյուր` Panorama.am
13:03
PR մասնագետը հորդորում է կառավարության PRշիկներին
«Այսօրվա վարչապետի հանրային ելույթները, ասուլիսները նախապատրաստող պետական ծառայողներ՝ հաշվետվությունները ներկայացնելիս դրանք մի թողեք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացին չպետք է տուգանելու մատերիալ լինի»,- այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
12:47
Հերթական անգամ իշխանությունները կայացնում են չմտածված որոշում. Զարգարյան
Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի խորհրդարանում անձամբ առաջարկել լուծում սպանդանոցների խնդրի վերաբերյալ, եթե իշխանությունները ժամանակին...
Աղբյուր` Panorama.am
12:31
Փրկարարները նկատել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբին
Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վիրավորված զինծառայողներից մեկն ինքն է իր վրա կրակել. Տոնոյան
Մի զինծառայողն ինքն է իր վրա կրակել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով երեկ...
Աղբյուր` Panorama.am
12:22
Քաղաքացին ոստիկաններին է հանձնել 78 փամփուշտ և ուսումնական 1 նռնակ
Հունվարի 24-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք. վարչապետ
2020 թվականի բյուջում պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:35
«Boeing 777X»- ի առաջին չվերթը կրկին հետաձգվել է եղանակի պատճառով
«Boeing 777X»- ի առաջին չվերթը հետաձգվում է եղանակային պայմանների պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ընկերության...
Աղբյուր` Panorama.am
11:08
Պռոշյան գյուղում տեղի ունեցած վթարից կա մեկ զոհ, 3 վիրավորներից 2-ն էլ երեխաներ են
Հունվարի 25-ին, ժամը 02:54-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել...
Աղբյուր` Panorama.am
10:54
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարապետին՝ չինական Նոր տարվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական...
Աղբյուր` Panorama.am
10:37
Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան
Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկներ են ուղարկել Ուուհան քաղաք (Հուբեյի նահանգ, Կենտրոնական Չինաստան), որը փակվել է նոր տեսակի թոքաբորբի...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
Հնդկաստանում հոսպիտալացվել է Չինաստանից վերադարձած 11 քաղաքացի, ովքեր հնարավոր է վարակված լինեն նոր կորոնավիրուսով։ Այս մասին գրում է ria.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
10:11
Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը
Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Երկրաշարժ Թուրքիայում, կան զոհեր և վիրավորներ
Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Կապանի քաղաքապե՞տը, թե՞ Սյունիքի մարզպետն է դիմավորելու վարչապետին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ժամը 11-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Զապը հույս ունի՝ բոլորը կհեռանան երկրից, ինքը կմնա փաստացի միակ գործող գողը
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի մասին օրենքը խաթարել է գողականների կյանքը։ Նրանց մի մասն արտագաղթում է։ Իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
14:55 24/01/2020

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}