ԱՅԼՄԱՄՈՒԼ 13:43 19/07/2019

«Իրավունք». Իջևանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է

Ի՞նչ վարկանիշ ունեն օրվա իշխանությունները, վարկանիշային ո՞ր հորիզոնականում են հայտնի ընդդիմադիր ուժերն ու դեմքերը, որքանով են հավաստի միջազգային տարբեր սոցիոլոգիական կենտրոնների վերջերս ներկայացրած արդյունքները... Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ «Իրավունք TV»-ի տաղավարում փորձել են  պարզել  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից:

-Պարոն Ադիբեկյան, ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունք ների համաձայն, ակնհայտ է, որ հասարակության վստահության անկում կա գործող իշխանությունների հանդեպ: Ձեր գնահատմամբ՚ իրենց իսկ ասելով շուրջ 70 տոկոս վարկանիշ ունեցող օրվա իշխանությունն այսօր ի՞նչ վարկանիշ ունի:
-Նախ չմոռանանք, որ խորհրդարանական ընտրություններին իշխող «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընդամենը ընտրության իրավունք ունեցող-ների 30 տոկոս ձայնը, քանի որ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 40 տոկոսը, որից 70 տոկոսն է ընտրել «Իմ քայլին»: Սա կազմում է ընտրելու իրավունք ունեցողների ձայների 1/3-ը: Իրական վարկանիշն այսքան է եղել, որովհետև եթե այն տատանվողները կամ տունը նստածները մասնակցեին ընտրություններին, և լիներ, օրինակ, ընտրելու իրավունք ունեցողների 60 տոկոս մասնակցություն, պարզ է, որ չէին գա Փաշինյանին ձայն տալու, այլ կտային ընդդիմությանը: Այսինքն' «Իմ քայլը» կստանար, ոչ թե ձայների 70 տոկոսը, այլ 50-55 տոկոսը: Այնպես որ, այդ թվերին պետք է նայել զգուշավոր և ճշգրիտ, որ հասկանալի լինի, թե դրա տակ ինչ երևույթ գոյություն ունի: Իրենք այդ 70 տոկոսը սարքել են դրոշակ' մոռանալով որ խոսքն ընդամենը ընտրողների 30 տոկոսի ձայնի մասին է: Իսկ մնացած 70 տոկոսը կա՛մ տանն են նստել, կա՛մ իրենց ձայն չեն տվել:

-Այդուհանդերձ, ունեցած թեկուզ 50- 55 տոկոս վարկանիշը, ըստ Ձեզ, «Իմ քայլին» հաջողվել է այսօր պահպանել:
-Վարկանիշները որակ չէ, որ կրում է քաղաքական գործիչը կամ կուսակցությունը, դա նրա վարվելակերպի արտացոլումն է հանրային գիտակցության և կարծիքի մեջ, որը բավականին արագ փոփոխվում է: Օրինակ' Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին նախագահական ընտրություններին ուներ 82 տոկոս, բայց երբ պաշտոնանկ եղավ, այդ տոկոսը իջավ 6-ի: Հանրային կարծիքը բավականին դժվար է ձևավորվում, դրա համար ժամանակ է պետք, որ հանրությունը գնահատի նոր իշխանությունների լուման Հայաստանի հետագա զարգացման գործում: Տնտեսական աճ ապրեցի՞նք, սոցիալական խնդիրներ լուծեցի՞նք, Արցախի հարցը լուծեցի՞նք... Եթե' ոչ, ուրեմն' վարկանիշը ինքնաբերաբար կիջնի, և հաջորդ ընտրությունների ժամանակ իրենք միանշանակ պարտություն կկրեն, եթե գա մեկը, որը հավատ կներշնչի, որ ինքը կարող եմ այդ ամենն անել:

-Այսինքն՝ հաջորդ ընտրություններին ընդդիմությունը մեծ շանսե՞ր ունի՝ իշխանությունը վերցնելու առումով:
-Եթե ընտրություններին գա ընտրելու իրավունք ունեցողների 60 տոկո-սը, սա նշանակում է, որ ընդդիմադիր ուժերի միավորվելու դեպքում՝ իրենք կարող են տապալել իշխանությանը, դարձնել նրանց երկրորդ ուժ, իսկ իրենք դառնան իշխանություն: Կարող է բավականին լուրջ պայքար լինել գոնե խորհրդարանում այս կամ այն օրենսդրական ակտը ընդունելու ու քննարկելու համար: Բայց դրա համար ժամանակ է պետք, որովհետև այդ 60 տոկոսը կա'մ կարծիք չունի, կա'մ եթե ունի, չի ուզում արտահայտել, որովհետև այն կարող է լինել ընդհանուր մթնոլորտին, այսպես ասած, քամուն դեմ: Որպեսզի ընտրություններին մասնակցող 30 տոկոսին գումարվի ևս մի 30 տոկոս, դրա համար պետք է ժողովուրդը ոգեշնչվի այս իշխանության հաջողություններով կամ հիասթափվի անհաջողություններով:

-Ի դեպ, նույն ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով' ՀՀԿ֊ն այսօր իր վարկանիշով 3-րդն է' «Իմ քայլից» և ԲՀ Կ-ից հետո: Համակարծի՞ք եք:
- Միանշանակ, որովհետև ԲՀԿ-ն պահպանում է իր դիրքը, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողքին ուրիշ քաղաքական ֆիգուր չկա, որը ազգանվեր գործունեություն է ծավալում, գործարան, շուկա է կառուցում, ուսանողներին անվճար ավտոբուս է տալիս, թոշակ է տալիս: Պարզապես, հիմա ՀՀԿ- ն, կարծես թե, դեռ խաղում չէ, դրա համար գնահատել են խաղացողներին: Կան միտումներ' Ոոբերտ Քոչարյանի վերադարձի, բայց չգիտեմ, որ հենքի վրա, որովհետև ՀՀԿ-ում դժվար իրեն ընդունեն որպես թեկնածու: ԲՀԿ-ն կարող է ընդունել կամ' ոչ, իսկ նոր կուսակցություն ստեղծելու համար ժամանակ է պետք, որ կարողանաս արագություն հավաքել և հզորություն ունենալ:

-ԱԺ «Իմ քայլը» խմրակցության պատգամավոր Արմեն Եղոյանը վստահ է, որ 40 տարի իրենք են լինելու իշխանության ղեկին...
-Այս ընկերը չի հասկանում, որ մենք ապրում ենք անորոշության պայմաններում, կանխատեսել 40 տարվա իշխանություն' կամ մանկամտություն կամ մտավոր ունակության բավականին լուրջ խնդիրների հետևանք: Ես տխրությամբ եմ ասում, որովհետև նա օրենսդիր մարմնի անդամ է:

-Իսկ վարչապետը իր վերջին հարցազրույցում տխրությամբ նշում է թե մեր երազանքների սահմանադրական դատարանը երբեք չենք ունենա: Նման հայտարարությունը ռոմանտիզմի՞ դաշտից է, թե՞ այլ բացատրություն ունի:
-Գիտեք, երազները լինում են տարբեր, օրինակ, մղձավանջային: Աստված չտա, որ նման երազն իրականացվի: Երազելի է այն, ինչը բավականին հեռու է, բայց երազները լինում են երկնքում և երազներում, իսկ իրականությունն ապրում է միջոցներով և ճանապարհներով: Երկրի ամենաճիշտ և արդյունավետ կառավարողը միշտ հաշվի է նստում իրողության հնարավորության հետ, այնպիսի լուծումներ է գտնում, որը ոչ թե մեկին նեղացնի, մեկին ձեռք առնի, այլ տա ուրիշ ճանապարհ, միջոց իր կենսապայմանները ապահովելու համար:

-Կարծում եք՝ վարչապետը իրողությունից կտրվո՞ւմ է:
-Խոսքերի մեջ բավականին մեծ հավակնություններ կան, բայց դրանք պետք է ունենան իրական հենք, որ գոնե փորձագիտական զանգվածը, որը հանրային կարծիք է ստեղծում, չկասկածի, հավատա ու կարողանա հիմնավորել: Իսկ եթե ընդամենը երազանքներն են բերելու որպես ծրագիր, սա, իհարկե, վարկանիշի կտրուկ իջեցման պատճառ կարող է դառնալ:

-Վերջին օրերին բավական լարված իրավիճակ է Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում: Բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ապօրինի ծառահատումներով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև, որի հետևանքով կա 12 վիրավոր ոստիկան և 2 վիրավոր քաղաքացի: Հանրահավաքի ընթացքում մեղադրանքներ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ի՞նչ է հուշում այս ամենը, հնարավո՞ր է, որ ժողովուրդը կրկին ոտքի կանգնի, ընդվզի, դուրս գա փողոց նման խնդիրների պատճառով կամ, օրինակ, Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու իշխանության մտարտության դեմ:
- Իջևանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է: Նրանք ցույց տվեցին ժո-ղովրդին, որ դուրս գալով փողոց, կարոդ են քաղաքական հարց լուծել: Եթե իրենք տապալվեին, Իջևանի դեպքերը չէին լինի: Բայց հիմա գիտեն, որ եթե համայնքը խնդիր ունի, կարող է ճանապարհը փակել, չնայած նրան, որ իր հարցի լուծման համար դիմելու տարբեր աստիճաններ կան: Չեն հասցնում կամ չեն համբերում, որ իրենց դիմումին պատասխանեն, մինչդեռ իշխանությունը կարող է շատ հարցեր լուծել այդ տարբերակով: Սակայն, ինչպես ասում են, հիսաթափված ժողովրդի վերջին միջոցն է իր խնդիրը լուծել նման տարբերակներով, բայց այն պետք է լինի ընկալելի, ընդունելի մյուսների կողմից, ոչ թե դառնա ծաղրանքի առարկա: Պատկերացրեք, որ վաղը գենդերները դուրս գան ու փողոց փակեն, ասեն՝ մեզ իրավունքներ տվեք: ժողովրդի մեծամասնությունն ինչպե՞ս կվերաբերվի, երբ մեզ մոտ տրամադրություններն այնպես է, որ մերժում ենք գենդերային հավասարության այն եղանակները, որոնք ընդունում են եվրոպական մի շարք երկրներ: Մենք ավանդապաշտ երկիր ենք, մեր արժեքային համա- կարգի, մեր ընտանիքի մոդելի, մեր սեռական կերպարների ձևավորման եղանակների փոխվելուն պատրաստ չենք:

-Նկատի ունեք, որ եթե փորձ կատարվի մերժելի օրենքներ ներմուծել՝ հարվածելով ազգային, ավանդական արժեքներին, հնարավո՞ր է , որ ժողովուրդը դուրս գա փողոց:
- Կարող է, եթե, ինչպես ասում են, դանակը հասնի ոսկորին: Եվ ընդհանրապես, միակ միջոցը խնդրի մասին այդ կերպ բարձրաձայնելն է, որովհետև մեզ մոտ կառավարություն-ժողովուրդ հետադարձ կապը շատ թույլ է: Առաջ կառավարությունն ուներ սոցիոլոգիական կենտրոն, որը պետք է ուսումնասիրեր սուր սոցիալական խնդիրները, սակայն այդ կենտրոնը ստեղծման պահից ոչ մի հետազոտություն չարեց: Իհարկե, կողքից անում էին, բայց անում էին հիմնականում անգրագետ:


Հրանտ Սարաֆյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}