Եվրահանձնաժողովի նոր ղեկավարը կողմ է Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշման պահպանմանը
Եվրամիության հանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենն ասել է, որ ԵՄ-ն պետք է պահպանի Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները:
«Մենք արդեն որոշ ժամանակ ականատեսն ենք թշնամական պահվածքի, որը տարածվում է միջազգային իրավունքի խախտումից, ինչպես Ղրիմի միացումը, Եվրոպային բաժանելու փորձերը։
Կրեմլը չի ներում որևէ թուլություն։ Ուժի դիրքերից մենք պետք է պահպանենք ներկա պատժամիջոցները և միաժամանակ երկխոսություն առաջարկենք»,- իտալական Repubblica-ին ասել է Ուրսուլա վոն դեր Լեյենը։
ԵՄ հանձնաժողովի նախագահը նաև ասել է, որ «ԱՄՆ գործընկերները երբեք չպետք է մոռանամ, որ մենք նստած ենք սեղանի նույն կողմում», և կոչ արել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությանը «միավորեն և գործեն ընդհանուր հակառակորդների դեմ, փոխանակ միմյանց դեմ պայքարելու»: